Պատասխաններ՝ ամեն օրվա համար

Հաղթահարելով վիշտն ու միայնությունը

Ջոյս Մայերը

Հաղթահարել վիշտն ու միայնությունը

Մարդիկ ինձ հաճախ ասում են, որ այսօր իրենց հանդիպող առաջնային խնդիրը վիշտն ու միայնությունն է:

Նրանք մեծ կորուստների են հանդիպում կյանքում, և ցավոք, շատերը չեն կարողանամ հաղթահարել: Երբ դժբախտություն է տեղի ունենում, և ցավն անտանելի է թվում, սատանան հնարավորություն է տեսնում տվյալ ընտանիքին կամ անձնավորությանը կապանքի մեջ պահելու համար: Սիրելի մարդկանց մահը, դաժանությունը, ամուսնալուծությունը կամ մտերիմ փոխհարաբերությունների փլուզումը կարող են վիշտ առաջացնել, և շատ մարդիկ անցնում են դրա միջով: Հաղթանակի բանալին կայանում է նրանում, երբ մարդը գիտակցում է վշտի ոգու և բնական, հավասարակշռված, վիշտ և ցավ ապրած մարդուց կառչելու փորձ անողի տարբերությունը: Առաջին տարբերակում մարդը ժամանակի հետ սկսում է վերականգնվել, իսկ երկրորդը՝ ստիպում է մարդուն հետզհետե ընկղմվել հուսալքության փոսի մեջ:

Իմ կարծիքով, պատճառը, թե ինչու են մարդիկ, հատկապես քրիստոնյաները, փորձության ժամանակ հայտնվում կապանքի մեջ, այդ գործընթացի մասին հասկացողության պակասն է: Դա որոշակի իրադարձությունների հաջորդականություն է, որ կարող է տեղի ունենալ մարդու կյանքում։ Օրինակ՝ երբ  որևէ բան կամ որևէ մեկը, ով թանկ է՝ հանկարծ անհետանում է: Ակնհայտ է, որ նույն ցավը բոլորը տարբեր կերպ են վերապրում, բայց յուրաքանչյուրս ունենք զգացմունքներ, որոնք կարող են վիրավորվել կամ փշրվել, ուստի բժշկության կարիք ենք ունենում: Բժշկությունը գործընթաց է, որի միջով Աստված քայլ առ քայլ անցկացնում է Իր զավակներին՝ մինչև հրաշք գործելը:

Առաջինը, որ մարդը հանդիպում է դժբախտության ժամանակ, ցնցումն ու մերժվածությունն են: Իրականում Աստված օգտագործում է դրանք, որպեսզի պաշտպանի մեզ ավերումից: Հասկանալու համար պատկերացրեք ավտոմեքենայի շոկի կլանիչները: Դրանք նախատեսված են, որպեսզի անակնկալ բախումների ժամանակ մեքենան փափկեցնեն: Առանց դրանց՝ մեքենան ճանապարհի ուժգին հարվածներից կմասնատվեր: Մարդիկ էլ հաճախ այդպես են: Մենք անցնում ենք կյանքի ճանապարհով, և մեծ մասամբ չենք ակնկալում հարվածներ կամ փոսեր: Ուստի, երբ դրանք հանկարծ հայտնվում են, մենք պատրաստ չենք լինում: Սուրբ հոգին, որ Աստծո կողմից ուղարկված է այդ կլանիչների գործն անելու, մեղմացնում է    այդ հարվածը, մինչ մենք կրկին հարմարվենք և ընդունենք նոր մտածելակերպ՝ հարմարվելու ճանապարհի անակնկալ փոփոխությանը: Ցնցումն ու մերժվածությունը բնական երևույթներ են, եթե ժամանակավոր են: Այդուհանդերձ, դրանք դառնում են մեծ խնդիր, երբ մարդիկ հրաժարվում են դիմակայել իրականությանը և սովորել ազատվել դրանից:

Հաջորդը, որ մարդիկ հաճախ զգում են, զայրույթն է՝ սեփական անձի դեմ: Նրանք  մտածել են այն բաների մասին, որոնց անելու կամ չանելու համար զղջացել են, որովհետև կարծել են, որ եթե անեին կամ չանեին, ապա իրավիճակն ավելի լավ կլիներ, կամ գուցե կորուստ չէին էլ ունենա: Սատանան ցանկանում է, որ մենք զղջալով ապրենք: Չկա մեկը, որ ասած չլինի. «Երանի՜ թե արած չլինեի այս կամ այն բանը, կամ՝ երանի՜ այսպես արած լինեի»: Սատանան ուղիներ է փնտրում մեզ մեղադրելու համար՝ նպատակ ունենալով նետել մեզ մեղավորության զգացումի, դատապարտության և սեփական անձն ատելու մեջ:

Փիլիպեցիների 3.13-ում Պողոս առաքյալը գրում է. «Բայց մեկ բան կա` ետևի բաները մոռանալով՝ դեպի առջևում լինողներն եմ նկրտում»: Նկրտել բառն «Ընդլայնված» թարգմանության մեջ նշանակում է, որ երբ էլ փորձենք առաջ մղվել, թշնամու կողմից միշտ հակառակություն է լինելու:

Ավարտը միշտ նոր սկիզբ է ծնում: Սատանան ձգտում է ետ պահել մեզ այն նոր տեղից, որն Աստված պատրաստել է մեզ համար: Նա ցանկանում է պահել մեզ անցյալի թակարդի և մշտական խղճուկ կյանքի մեջ: Ահա թե ինչ կարող են անել սեփական անձի հանդեպ զայրույթն ու ինքնամեղադրանքը:

Մարդիկ կարող են զայրանալ նաև իրենց լքողների վրա, եթե նույնիսկ վերջիններս մահացել են: Մորաքույրս պատմում է, որ երբ ամուսինը մահացել էր, նա գիշերները ծեծում էր ամուսնու բարձն ու բղավում․«Ինչո՞ւ լքեցիր ինձ»: Ակնհայտ է, որ մորաքրույրս հասկանում էր, որ իր ամուսինը նպատակադրված չի լքել իրեն, բայց նրա հույզերը դա չէին հասկանում: Զգացմունքները ձայն ունեն: Երբ դրանք վնասվում են, վիրավոր կենդանու պես կարող են արձագանքել: Վիրավոր կենդանիները վտանգավոր են, նույնպես և վիրավոր զգացմունքները կարող են լինել վտանգավոր, եթե մարդը հետևի դրանց:

Վիշտ ապրող մարդիկ կարիք ունեն իմանալու վշտի գործընթացի և այն վերապրումների մասին, որոնք կարող են ունենալ, որպեսզի չառաջնորդվեն ցավոտ զգացմունքներով: Երբ մեծ կորուստ է լինում, ապա ժամանակը չէ, որ մարդը լուրջ որոշումներ կայացնի կամ այնպիսի թեմաների հետ առնչվի, որոնք կարող են լրացուցիչ անհանգստություն կամ տրտմություն բերել նրան:

Աստծո վրա բարկանալը նույնպես բավականաչափ սովորական է: Մարդիկ հաճախ հարցնում են. «Եթե Աստված բարի է, ամենազոր, և սիրում է մեզ, ապա ինչո՞ւ չկանխեց այս ցավալի իրավիճակը»: Սա այն վայրն է, որտեղ սատանան ցանկանում է պատ կառուցել Աստծո և ցավ վերապրող մարդու միջև: Նա կառչում է այդ հնարավորությունից, որպեսզի ցույց տա, որ Աստված բարի չէ, և չի կարելի Աստծուն վստահել: Այդուհանդերձ, համաձայն Խոսքի՝ մենք գիտենք, որ սատանան ճշմարտությունը չէ, այլ` ստության հայրն է:

Հակոբոս 1.12,13-ում գրված է. «Երանելի է այն մարդը, ով համբերում է փորձության, քանի որ, եթե փորձվելով ընտիր գտնվի, կյանքի պսակը կառնի, այն, որ Տերը խոստացավ Իրեն սիրողներին: Ոչ մեկ, ով փորձության մեջ է, չասի, թե Աստծուց է փորձվում, որովհետև Աստված չար բաներով չի փորձվում, Ինքն էլ ոչ մեկին չի փորձում»: Այնուհետև 17-րդ խոսքում շարունակում է. «Ամեն բարի տուրք և ամեն կատարյալ պարգև վերևից է իջնում՝ Լույսի Հորից, որի մեջ բնավ փոփոխում կամ դարձվածքի շուք չկա»:

Այլ կերպ ասած՝ Աստված բարի է և ուրիշ կերպ չի կարող դրսևորվել: Ավելին, այնպես չէ, որ Նա մի դեպքում այսպես է, մյուս դեպքում՝ այնպես: Նա բարի է, և դա Նրա էությունն է: Իսկ ի՞նչ կասեք վերը նշված հարցի մասին: Եթե Աստված բարի և ամենակարող է, ապա ինչո՞ւ չկանխեց իրավիճակը, նախքան այն ցավ ու վիրավորանք կպատճառեր: Անկեղծ կլինեմ, սրանք այն հարցերն են, որոնց համար լիովին բավարար պատասխաններ ունենք: Կորնթացիների առաջին թղթի 13.12-ում գրված է. «Հիմա ես մասամբ գիտեմ…»: Վստահությունը մեզնից միշտ կպահանջի անպատասխան հարցերի ընդունում: Մենք պատասխաններ ենք փնտրում ամեն ինչի համար, բայց պետք է հասնենք այն մակարդակին, որտեղ մեզ համար բավարար կլինի միայն ճանաչել և վստահենլ Նրան, ով գիտի ամեն բան: Աստծո վրա բարկանալը հիմարություն է, որովհետև Նա միակն է, ով կարող է օգնել և մխիթարել վշտակորույս կամ  որբացած մարդուն:

Մարդիկ բարկանում են նաև սատանայի վրա: Սա լավ է, եթե զայրույթը պատշաճ կերպով է արտահայտվում: Պատճառված ցավի և ավիրման համար սատանային փոխհատուցում տալու միակ ուղին է՛լ ավելի ագրեսիվ ու եռանդուն կերպով Քրիստոսի գործն անելն է: Հռոմեացիների 12.21-ում գրված է. «Հաղթե՛ք կամ տիրե՛ք չարին՝ գործելով բարին»:

Դժբախտություն վերապրող մարդիկ հաճախ հեկեկանքի ու հիստերիայի արտահայտման հուզական փուլերով են անցնում: Դրանք կարող են գալ ու գնալ, երբ ամենաքիչն ես ակնկալում: Նույնիսկ, բավականին սառնասիրտ մարդիկ կարող են խորը հույզեր վերապրել կորստի պահին: Ընդհանրապես, մարդիկ վախենում են զգացմունքներից, իսկ այդ հույզերի անկառավարելի արտահայտումն է՛լ ավելի վախեցնող կարող է լինել: Ես քաջալերում եմ քեզ՝ չվախենա՛լ, որովհետև դա անցողիկ է: Սառը դատողությունն ու Սուրբ Հոգու մեծառատ օգնությունը քեզ հաղթականորեն դուրս կբերեն այդ իրավիճակից:

Շփոթվածությունը, չկողմնորոշվածությունը և վախը նույնպես սովորական են: Ընկճախտն ու ճնշող մտքերը կարող են արտահայտվել տարբեր կերպ՝ ներառյալ ֆիզիկական ախտանիշները՝ որպես էմոցիանալ ընկճախտի հետևանք: Ես հավատում եմ, որ տվյալ իրավիճակից դուրս գալու բանալին` հավասարակշռությունն է:

Աստվածաշունչը պատմում է Դավիթ թագավորի մասին, ով հակառակվում էր, երբ նման ընկճվածություն էր զգում: Նա չէր սուզվում դրա մեջ, ո՛չ էլ գլորվում էր անհուսության փոսի մեջ: Նա նկարագրում էր, թե ինչ է զգում, բայց վճռում էր չապրել իր զգացմունքներով (տե՛ս Սաղմ. 42.5-11 և Սաղմ. 143): Մարդիկ ինձ հաճախ են խոստովանել, թե որքան հիասթափեցնող է, երբ մյուսներն աընդհատ պնդում են, որ իրենց հավատքը բավարար չէ փորձությունների ժամանակ: Ես կարծում եմ, որ ավելի շատ հավատք է հարկավոր հաղթական կերպով մի բանի միջով անցնելու համար, քան ինչ-որ բաներից ազատագրվելու: Ոմանք կատարյալ ազատագրում են վերապրում մեծ կորստի հետևանքով ունեցած վշտից, բայց բոլորը չէ, որ հասնում են դրան: Ոմանք էլ, նույնիսկ կարող եմ ասել շատերս, անցնում ենք զգացմունքայնորեն շատ դժվար մի գործընթաց, երբ ողբերգական կորուստ է տեղի ունենում: Հավատքով քայլողները դուրս են գալիս դրանից ավելի լավ վիճակում, քան նախքան այնտեղ մտնելն էին:

Որպես վերջաբան՝ թույլ տուր ասել՝ չհուսալքվես: Եթե ինչ-որ կորստի համար հենց հիմա ցավ ես վերապրում, ուզում եմ ասել, որ քո առջև նոր սկիզբն է: Դու կարող ես անցնել մի շարք բաների միջով և չհասկանալ՝ ինչու, բայց վստահի՛ր, որ Աստված այդ ամենը քո օգտին կպտտի: Այն, ինչ սատանան նախատեսել է քեզ վնասելու համար, Աստված կարող է բարիին գործակից դարձնել:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon