Պատասխաններ՝ ամեն օրվա համար

Աստված բարկացած է ինձ վրա և նմանատիպ այլ առասպելներ. մաս 1

Ջոյս Մայերը

Աստված բարկացած է ինձ վրա և նմանատիպ այլ առասպելներ. մաս 2

Մի օր ֆեյսբուքում մի գրառում տեղադրեցի, որտեղ գրված էր. «Աստված բարկացած չէ քեզ վրա»: Արձագանքը ճնշող էր: Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում հազարավոր մարդիկ արձագանքեցին, որոնք փափագում էին համոզվել դրանում:

Աստծո հետ ունեցած անձնական հարաբերություններից ու մարդկանց ծառայելու փորձից ելնելով՝ ես եկել եմ այն եզրահանգման, որ մարդիկ կա՛մ թեթևակի, կա՛մ էլ ամբողջ սրտով հավատում են, որ Աստված բարկացած է իրենց վրա:

Որտեղի՞ց է այս հավատքը: Գուցե եկեղեցուց, մերժման ցավից կամ էլ մի ծնողից, ում դժվար է եղել գոհացնելը: Որտեղից էլ առաջ եկած լինեն Աստծո զայրույթի մասին նմանատիպ սխալ գաղափարները, ես կամենում եմ ճշմարտություն բերել այս սխալ հավատալիքների մեջ, որպեսզի լիակատար համոզվես, որ Աստված բարկացած չէ քեզ վրա:

Աստված երբեք չի ընդունի ինձ այնպիսին, ինչպիսին, որ կամ

Աստվածաշունչն ամեն տեսակ խաբկանքի, մեղքի ու անբարոյականության մասին հիշեցնող գիրք է: Բայց այն նաև Աստծո հրաշալի շնորհքի ու սիրո մասին է: Հերոսները, որոնցով մենք հիանում ենք, մեզ պես մարդիկ էին: Երբեմն նրանք ձախողվում էին, այդուհանդերձ սեր, ընդունելություն, ներողամտություն ու ողորմություն էին գտնում Աստծուց՝ որպես պարգև: Նրա սերը այդ մարդկանց տանում էր Իր հետ մտերիմ հարաբերությունների, զորացնում էր նրանց մեծ գործեր անելու համար և սովորեցնում էր վայելել կյանքը:

Քանի որ նրանք վերապրել են նման ընդունելություն, ես հավատում եմ, որ մենք ևս կվերապրենք: Աստված երբեք հավանություն չի տվել մեղքին ու չի տա, բայց Նա սիրում է մեղավորներին և շարունակելու է աշխատել մեզ հետ, որպեսզի դրական  փոփոխություն բերի մեր կյանքերում:

Ես շատ տարիներ եմ վատնել՝ մտածելով, որ Աստված բարկացած է ինձ վրա: Երախտապարտ եմ, որ տարիների ընթացքում ճանաչել եմ Աստծո բազմագութ ու հրաշագործ սերը, ու հիմա գիտեմ, որ Աստված բարկացած չէ ինձ վրա: Նույնիսկ նեղացած չէ ինձնից: Եվ դրա պատճառն իմ արած կամ չարած բաները չեն, այլ` Նրա սերն իմ հանդեպ:

Ես Աստծո համար բավականաչափ չեմ անում

Մեր գրասենյակում մի հարցում արեցինք՝ իմանալու, թե մեր աշխատակիցների համար որն է եղել մեծագույն մտահոգությունը` Աստծո հետ քայլելիս: Համար մեկ պատասխանը սա էր. «Ե՞րբ իմանանք, որ բավականաչափ գործ ենք անում Աստծո համար»:

Կատարելությունը «պարտադիր է»-ների ու «պետք է»-ների, այսպես կոչված՝ բռնատիրությունն է: Դա միալար մտքերի տարափն է, թե դու երբեք բավականաչափ կամ լավ չես անում այս կամ այն բանը: Մենք այնպիսի բաներ ենք մտածում, ինչպիսիք են՝ ես պետք է ավելի լավ աղոթեմ, ավելի շատ Աստվածաշունչ ուսումնասիրեմ, ավելի բարի պիտի լինեմ: Մենք բնազդաբար ցանկանում ենք Աստծուն գոհացնողներ լինել և խորապես վախենում ենք, որ չենք կարող անել դա: Արդյունքում կարծում ենք, թե Աստված բարկացած է մեզ վրա, որովհետև լավ չենք անում մեր անելիքները:

Բայց դեպի Աստված տանող ճանապարհը կատարելությունը չէ:  «Ոմանք էլ ամբոխի միջից  հարցնում էին, թե ինչ է հարկավոր անել՝ Աստծուն հաճեցնելու համար, որին Հիսուսը պատասխանեց… Հավատացե՛ք Նրան, Ում Նա ուղարկեց» (Հովհաննես 6.29):

Սա այնքան պարզ է, որ հաճախ բաց ենք թողնում այն: Ամեն ինչից առավել Աստված ցանկանում է, որ վստահենք Իրեն ու հավատանք Իր Խոսքին: Դու կարող ես վերջ տալ կատարելության ձգտելուն, որովհետև չես կարող գնել կամ վաստակել Աստծո սերը: Այն չի վաճառվում, այլ տրվում է անվճար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon