Մարդուն ներելը հեշտ բան չէ: Սեփական փորձից եմ ասում: Բայց նաև գիտեմ, որ դա հնարավոր է: Փիլիպեցիների 4.13-ում և այլ խոսքերում գրված խոստումների հիման վրա մենք կարող ենք անել այն, ինչ պետք է անենք Տիրոջ զորությամբ: Ձեզնից շատերը գիտեն, որ հայրս սեռական բռնության է ենթարկել ինձ, 3 տարեկանից սկսած մինչև 18 տարեկան դառնալս: Ես հնարավորինս շուտ լքեցի իմ տունը և տարիներ շարունակ սրտումս կրում էի դառնություն ու չներողամտություն: Բայց ժամանակի ընթացքում, երբ Տիրոջ Խոսքն էի ուսումնասիրում, Նա ինձ ցույց տվեց չներողամտության վնասներն ու ներողամտության օգուտները: Կարծում եմ` երբեմն մարդիկ հավատում են, որ ներելով մարդուն՝ լավություն են անում նրան, մինչդեռ իրականում այդպես վարվելով՝ օգնում ենք ինքներս մեզ, քանի որ մեր սրտից բաց ենք թողնում դառնությունն ու զայրույթը և ի զորու ենք լինում ապրել իրական խաղաղությամբ և ուրախությամբ: Գուցե մտածես՝ Ջո՛յս, ես ուզում եմ ներել, բայց դա այնքա՜ն բարդ է: Չգիտեմ ինչպես վարվել: Ես խրախուսում եմ քեզ, որ ավելի շատ ճանաչես Քրիստոսին: Դու կարո՛ղ ես ներել, որքան էլ քեզ ցավ պատճառած լինեն: Ահա չորս քայլ, որոնք կտանեն դեպի իրական ներողամտություն: 1. Որակյալ որոշո՛ւմ կայացրու Ներողամտությունն ավելին է, քան պարզապես ասել Տիրոջը, որ ներել ես: Այն լուրջ որոշում է: Դա հեշտ չէ ու նույնիսկ կարող է ցավոտ լինել, բայց դրա միջով անցնելու վարձքը արժե այն ցավը, որը վերապրում ես: 2. Կառչա՛ծ եղիր Աստծուց Բարեբախտաբար մենք կարող ենք Աստծուց կախում ունենալ, որպեսզի ստանանք ներելու համար անհրաժեշտ ուժը: Սա նշանակում է, որ մենք ապրում ենք աղոթքի ու աստվածահաճո կյանքով: «Տե՛ր, օգնի՛ր, որ այսօր չվիրավորվեմ: Հեռո՛ւ պահիր ինձ անտեղի զայրույթից: Եթե բարկացած եմ ինչ որ մեկի վրա, ցույց տուր, թե ո՛վ է նա: Տո՛ւր ինձ շնորհք նրանց ներելու համար» (տե՛ս Եփես. 4.32): Եթե դու շուտ վիրավորվող ես, կամ քո կյանքում կա մարդ, ով ուղղակի նյարդայնացնում է, ապա ոչ միայն պետք է որոշես ներել ու խաղաղ ապրել, այլ նաև պետք է Աստծուց կառչած լինես, որպեսզի շնորհքը գործի ու դա վերածի աղոթքի: 3. Հասկացի՛ր սեփական զգացմունքներդ Ըստ բառարանի՝ զգացողություն նշանակում է դուրս գալ, ուստի դրանք առաջացնում են փոփոխություններ, որոնց ազդեցության տակ մարդը գործողություն է կատարում: Զգացմունքները մի բան անելու փափագ են առաջացնում: Երբ որևէ մեկը վնասում և ցավ է պատճառում քեզ, առաջին բանը, որ ուզում ես անել, նրան պատասխան տալն է: Դու ցանկանում ես հակառակվել կամ ինքդ փախչել նրանից: Դու պետք է իմանաս, որ քեզնից ժամանակ կպահանջվի, որ որոշես ներել: Քո զգացմունքները քո իրական «ես»-ը չեն: Դրանք փոփոխական են: Միևնույն բանի մասին հազար ու մի ձև կարող ես մտածել ու զգալ: Մի պահ կարող ես սիրել մեկին, հաջորդ րոպեին կարող ես ատել: Բայց հիշի՛ր, որ քո կամքը կարողություն է տալիս քեզ՝ ապրել զգացմունքներից ազատ: 4. Աղոթի՛ր թշնամիներիդ համար Մատթեոս 5.44-ում Հիսուսը ուսուցանում է, որ սիրենք մեր թշնամիներին և աղոթենք նրանց համար, ովքեր հալածում են մեզ: Սա թերևս աշխարհում ամենադժվար բանն է: Բայց մենք պարզապես ետ չենք կանգնում ինչ որ բանից, որովհետև այն դժվար է: Ինչ էլ Տերը կամենա, որ անենք, միշտ մեր բարօրության համար է: Եկեք նայենք գործնականում. եթե դու ունես գործընկեր, ով ստանում է այն խրախուսանքն աշխատանքում, որը դու էիր ցանկանում ստանալ, ապա այդ նախանձի ու խանդի ժամանակ աղոթելու փոխարեն գնա՛ ու մի նվեր գնիր նրա համար: Հավատացե՛ք, դա գործում է, որովհետև, երբ անեք դա, սատանայի զորությունը կկոտրեք (տե՛ս Հռոմ. 12.2): Մի անգամ ես հայտնաբերեցի, որ մի մարդ, ով համագործակցում էր մեր ծառայության հետ, իմ մասին վատ բաներ էր խոսում: Ես բարկացած էի և ուզում էի ասել նրան այն, ինչ պետք էր: Սակայն Աստված հորդորեց ինձ մի նվեր գնել նրա համար և հայտնել իմ երախտագիտությունը՝ տարիների իր աշխատանքի համար: Սկզբում դա հեշտ չէր: Բայց երբ գործի անցա՝ այնքա՜ն ուրախությամբ լցվեցի, որ սկսեցի բարձրաձայն ծիծաղել: Ընտրությունը քո՛նն է Այսօր դու ունես ընտրություն. գործելով բարին՝ հաղթել չարը և հասնել ուրախության նոր մակարդակի, որը հնարավոր է միայն ներելու դեպքում: Ցանկանում եմ հորդորել, որ ինքդ քեզ լավություն անես ու ընտրես լավագույնը. ների՛ր:

Մարդուն ներելը հեշտ բան չէ: Սեփական փորձից եմ ասում: Բայց նաև գիտեմ, որ դա հնարավոր է: Փիլիպեցիների 4.13-ում և այլ խոսքերում գրված խոստումների հիման վրա մենք կարող ենք անել այն, ինչ պետք է անենք Տիրոջ զորությամբ:

Ձեզնից շատերը գիտեն, որ հայրս սեռական բռնության է ենթարկել ինձ, 3 տարեկանից սկսած մինչև 18 տարեկան դառնալս: Ես հնարավորինս շուտ լքեցի իմ տունը և տարիներ շարունակ սրտումս կրում էի դառնություն ու չներողամտություն:

Բայց ժամանակի ընթացքում, երբ Տիրոջ Խոսքն էի ուսումնասիրում, Նա ինձ ցույց տվեց չներողամտության վնասներն ու ներողամտության օգուտները: Կարծում եմ` երբեմն մարդիկ հավատում են, որ ներելով մարդուն՝ լավություն են անում նրան, մինչդեռ իրականում այդպես վարվելով՝ օգնում ենք ինքներս մեզ, քանի որ մեր սրտից բաց ենք թողնում դառնությունն ու զայրույթը և ի զորու ենք լինում ապրել իրական խաղաղությամբ և ուրախությամբ:
Գուցե մտածես՝ Ջո՛յս, ես ուզում եմ ներել, բայց դա այնքա՜ն բարդ է: Չգիտեմ ինչպես վարվել: Ես խրախուսում եմ քեզ, որ ավելի շատ ճանաչես Քրիստոսին: Դու կարո՛ղ ես ներել, որքան էլ քեզ ցավ պատճառած լինեն: Ահա չորս քայլ, որոնք կտանեն դեպի իրական ներողամտություն:
1. Որակյալ որոշո՛ւմ կայացրու

Ներողամտությունն ավելին է, քան պարզապես ասել Տիրոջը, որ ներել ես: Այն լուրջ որոշում է: Դա հեշտ չէ ու նույնիսկ կարող է ցավոտ լինել, բայց դրա միջով անցնելու վարձքը արժե այն ցավը, որը վերապրում ես:

2. Կառչա՛ծ եղիր Աստծուց
Բարեբախտաբար մենք կարող ենք Աստծուց կախում ունենալ, որպեսզի ստանանք ներելու համար անհրաժեշտ ուժը: Սա նշանակում է, որ մենք ապրում ենք աղոթքի ու աստվածահաճո կյանքով: «Տե՛ր, օգնի՛ր, որ այսօր չվիրավորվեմ: Հեռո՛ւ պահիր ինձ անտեղի զայրույթից: Եթե բարկացած եմ ինչ որ մեկի վրա, ցույց տուր, թե ո՛վ է նա: Տո՛ւր ինձ շնորհք նրանց ներելու համար» (տե՛ս Եփես. 4.32):
Եթե դու շուտ վիրավորվող ես, կամ քո կյանքում կա մարդ, ով ուղղակի նյարդայնացնում է, ապա ոչ միայն պետք է որոշես ներել ու խաղաղ ապրել, այլ նաև պետք է Աստծուց կառչած լինես, որպեսզի շնորհքը գործի ու դա վերածի աղոթքի:

3. Հասկացի՛ր սեփական զգացմունքներդ

Ըստ բառարանի՝ զգացողություն նշանակում է դուրս գալ, ուստի դրանք առաջացնում են փոփոխություններ, որոնց ազդեցության տակ մարդը գործողություն է կատարում: Զգացմունքները մի բան անելու փափագ են առաջացնում: Երբ որևէ մեկը վնասում և ցավ է պատճառում քեզ, առաջին բանը, որ ուզում ես անել, նրան պատասխան տալն է: Դու ցանկանում ես հակառակվել կամ ինքդ փախչել նրանից:
Դու պետք է իմանաս, որ քեզնից ժամանակ կպահանջվի, որ որոշես ներել: Քո զգացմունքները քո իրական «ես»-ը չեն: Դրանք փոփոխական են: Միևնույն բանի մասին հազար ու մի ձև կարող ես մտածել ու զգալ: Մի պահ կարող ես սիրել մեկին, հաջորդ րոպեին կարող ես ատել: Բայց հիշի՛ր, որ քո կամքը կարողություն է տալիս քեզ՝ ապրել զգացմունքներից ազատ:

4. Աղոթի՛ր թշնամիներիդ համար
Մատթեոս 5.44-ում Հիսուսը ուսուցանում է, որ սիրենք մեր թշնամիներին և աղոթենք նրանց համար, ովքեր հալածում են մեզ: Սա թերևս աշխարհում ամենադժվար բանն է: Բայց մենք պարզապես ետ չենք կանգնում ինչ որ բանից, որովհետև այն դժվար է: Ինչ էլ Տերը կամենա, որ անենք, միշտ մեր բարօրության համար է:
Եկեք նայենք գործնականում. եթե դու ունես գործընկեր, ով ստանում է այն խրախուսանքն աշխատանքում, որը դու էիր ցանկանում ստանալ, ապա այդ նախանձի ու խանդի ժամանակ աղոթելու փոխարեն գնա՛ ու մի նվեր գնիր նրա համար: Հավատացե՛ք, դա գործում է, որովհետև, երբ անեք դա, սատանայի զորությունը կկոտրեք (տե՛ս Հռոմ. 12.2):
Մի անգամ ես հայտնաբերեցի, որ մի մարդ, ով համագործակցում էր մեր ծառայության հետ, իմ մասին վատ բաներ էր խոսում: Ես բարկացած էի և ուզում էի ասել նրան այն, ինչ պետք էր: Սակայն Աստված հորդորեց ինձ մի նվեր գնել նրա համար և հայտնել իմ երախտագիտությունը՝ տարիների իր աշխատանքի համար: Սկզբում դա հեշտ չէր: Բայց երբ գործի անցա՝ այնքա՜ն ուրախությամբ լցվեցի, որ սկսեցի բարձրաձայն ծիծաղել:
Ընտրությունը քո՛նն է
Այսօր դու ունես ընտրություն. գործելով բարին՝ հաղթել չարը և հասնել ուրախության նոր մակարդակի, որը հնարավոր է միայն ներելու դեպքում: Ցանկանում եմ հորդորել, որ ինքդ քեզ լավություն անես ու ընտրես լավագույնը. ների՛ր:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon