
Ջոյսը կիսվում է խոստովանությունների մի ցուցակով, որն իրեն հիշեցնում է Աստծո սիրո և զորության մասին:
«Ես նոր արարած եմ Քրիստոսի մեջ. հներն անցան, ամեն բան նոր է»:
- Բ Կորնթացիների 5.17
«Ես մահացել և հարություն եմ առել Քրիստոսի հետ և հիմա նստած եմ բարձրերում»:
- Եփեսացիների 2.5,6
«Ես մեռած եմ մեղքի համար և կենդանի` արդարության համար»:
- Հռոմեացիների11
«Իմ դեմ շինված ոչ մի զենք չի՛ հաջողվի, և ամեն լեզու, որ իմ դեմ կբարձրանա ինձ դատապարտելու` պիտի դատապարտվի»:
- Եսայի 54.17
«Ես բարգավաճում եմ ամեն տեղ, ուր ձեռքս դնում եմ: Ես բարգավաճում ունեմ կյանքիս բոլոր բնագավառներում ինչպես հոգևորապես, այնպես էլ ֆինանսապես, մտավորապես և սոցիալապես»:
- Հովհաննես 10.3-5, 14-16,27, Հովհաննես 14.15
«Ես ամեն միտք գերի եմ վերցնում Հիսուս Քրիստոսի հնազանդության տակ՝ կոտրելով ամեն տեսակ պատկերացում ու բարձր, գոռոզ միտք, որ ինքն իրեն բարձրացնում է Աստծո գիտության դեմ»:
- Բ Կորնթացիների 10.5
«Մարդն այնպիսին է, ինչպես խորհում է իր սրտում: Ուստի՝ իմ մտքերը դրական են: Ես թույլ չեմ տալիս, որ սատանան օգտագործի իմ հոգին որպես աղբ` ստիպելով ինձ խորհել այն բացասական բաների շուրջ, որ ինքն է ինձ առաջարկում»:
- Առակաց 23.7
«Ես չեմ խոսում բացասական բաներ»:
- Եփեսացիների 4.29
«Իմ նպատակն է, որ լեզուս չմեղանչի: Ես ամեն օր պիտի խոսեմ Տիրոջ արդարության մասին»:
- Սաղմոս 17.3, Սաղմոս 35.28
«Ես երբեք չեմ կապում իմ քույրերին կամ եղբայրներին` բերանիցս դուրս եկած խոսքերով»:
- Մատթեոս 18.18
«Ես միշտ քաջալերում եմ: Ես շինություն եմ տալիս և երբեք չեմ քանդում ու ավիրում»:
- Հռոմեացիների2
«Ես հավատացյալ եմ, ոչ թե կասկածող»:
- Մարկոս 5.36
«Ես դանդաղ եմ` խոսելու, և արագ` լսելու համար: Ես նույնպես դանդաղ եմ զայրույթի համար»:
- Հակոբոս 1.19
«Ես Խոսքը կատարող եմ: Ես ամեն օր խորհում եմ Խոսքի շուրջ»:
- Հակոբոս 1.22, Սաղմոս 1.2
«Ես կուսումնասիրեմ Աստծո Խոսքը և կաղոթեմ»:
- Բ Տիմոթեոս 2.15, Ղուկաս 18.1
«Ես երբեք չեմ հոգնում կամ թուլանում Աստծո Խոսքն ուսումնասիրելիս, աղոթելիս, ծառայելիս կամ Աստծուն երկրպագելիս: Ընդհակառակը, ավելի զգոն ու եռանդուն եմ դառնում: Որքան ուսումնասիրում եմ, այնքան զգոն ու եռանդուն եմ զգում ինձ»:
- Բ Թեսաղոնիկեցիների 3.13, Եսայի 40.31
«Ես տվող եմ: Ավելի օրհնյալ է տալը, քան ստանալը: Ես սիրում եմ տալ: Ես բավականաչափ գումար ունեմ` մշտապես տալու համար»:
- Գործք առաքելոց 20.35, Բ Կորնթացիների 9.7,8
«Ես բոլոր հոգսերս Տիրոջ վրա եմ գցում, որովհետև Նա հոգ է տանում ինձ համար»:
- Ա Պետրոս 5.7
«Ես չունեմ վախի հոգի, այլ` զորության, սիրո և զգաստության»:
- Բ Տիմոթեոս 1.7
«Ես չեմ վախենում: Ես մեղավոր չեմ»:
- Ա Հովհաննես 4.18, Հռոմեացիների1
«Ես պասիվ չեմ: Իմ կյանքում ամեն բանի համար միանգամից եմ գործի անցնում»:
- Առակաց 27.23, Եփեսացիների15,16
«Քրիստոսի մեջ իմ քույրերին ու եղբայրներին չեմ դատում մտքով: Ես հոգևոր մարդ եմ, և ոչ ոք չի կարող ինձ քննել»:
- Հովհաննես 8.15, Հռոմեացիների10, Ա Կորնթացիների 2.15
«Ես գործում եմ Սուրբ Հոգու բոլոր պարգևներով` լեզուների և դրանց մեկնաբանության, հրաշքների իրագործման, հոգիների զանազանության, հավատքի խոսքի, գիտության խոսքի, իմաստության խոսքի, բժշկությունների և մարգարեության»:
- Ա Կորնթացիների8-10
«Ես Հոգու մեջ եմ քայլում ամեն ժամանակ»:
- Գաղատացիների16
«Ես ազա՛տ եմ: Ազատ եմ սիրելու, երկրպագելու և առանց վախի կամ վիրավորվելու վստահելու»:
- Ա Հովհաննես 2.11, Եփեսացիների32
«Ես բռնում եմ թշնամուն իր բոլոր ստերի մեջ: Ես դրանց գետին եմ նետում և նախընտրում եմ հավատալ Աստծո Խոսքին»:
- Հովհաննես 8.44, Բ Կորնթացիների 2.11, 10.5
«Աշխատանքը լավ է: Ես սիրո՛ւմ եմ աշխատել»:
- Ժողովող 5.19
«Ես իմ բոլոր գործերը կատարում եմ գերազանց և մեծ արդյունավետությամբ՝ ամեն բան հասցնելով ժամանակին»:
- Ժողովող 9.10, Առակաց 22.29, Եփեսացիների5-16
«Ես պատասխանատու մարդ եմ: Ես սիրում եմ պատասխանատվությունը և ամեն պատասխանատվություն բերում եմ Քրիստոսի առջև»:
- Բ Կորնթացիների 11.28, Փիլիպեցիների13
«Ես ստեղծագործող եմ, որովհետև Սուրբ Հոգին իմ մեջ է ապրում»:
- Հովհաննես 14.26, Ա Կորնթացիների 6.19
«Ես հոգ եմ տանում մարմնիս համար: Ճիշտ եմ սնվում, լավ տեսք ունեմ, ունեմ լավ ինքնազգացողություն և կշռում եմ այնքան, որքան Տերն է կամենում»:
- Ա Կորնթացիների 9.27, Ա Տիմոթեոս 4.8
«Ցավը չի կարող մնալ իմ մարմնի մեջ, որովհետև Հիսուսը կրեց բոլոր ցավերս»:
- Եսայի3,4
«Ես ձեռքերս դնում եմ հիվանդների վրա, և նրանք բժշկվում են»:
- Մարկոս 16.18
«Ես սովորողի հոգի ունեմ»:
- Բ Տիմոթեոս 2.24
«Ես իմ մասին չեմ մտածում ավելի, քան պետք է մտածել մարմնավորապես»:
- Հռոմեացիների 12.3
«Ես խոնարհեցրել եմ ինքս ինձ, և Աստված բարձրացրել է»:
- Ա Պետրոս 5.6
«Ես անում եմ այն, ինչ խոստանում եմ, և ուր որ գնում եմ`գնում եմ ժամանակին»:
- Ղուկաս 16.10, Բ Պետրոս 3.14
«Ես չեմ շտապում ու չեմ վազում, այլ ամեն բան անում եմ հերթականությամբ»:
- Առակաց 19.2, 21.5
«Ես օծված եմ Աստծո ծառայության համար»:
- Ղուկաս 4.18
«Ես հնազանդ կին եմ, և իմ մեջ չի գործում ոչ մի ապստամբություն»:
- Եփեսացիների22-24, Ա Թագավորաց 15.23
«Իմ ամուսինն իմաստուն է: Նա մեր տան թագավորն ու քահանան է: Նա Աստծո առաջնորդությամբ է որոշումներ կայացնում»:
- Առակաց 31.10-12, Հայտնություն 1.6, Առակաց 21.1
«Իմ բոլոր ընկերները քրիստոնյա ընկերներ ունեն, և Աստված նրանցից յուրաքանչյուրի համար քրիստոնյա կին և ամուսին է պատրաստել»:
- Ա Կորնթացիների33
«Իմ երեխաները սիրում են աղոթել և ուսումնասիրել Աստծո Խոսքը»:
- Բ Տիմոթեոս 2.15
«Իմ երեխաները կայացնում են ճիշտ որոշումներ՝ համաձայն Աստծո Խոսքի»:
- Սաղմոս 119.130, Եսայի13
«Իմ տունն օրհնված է իր բոլոր գործերում: Մենք օրհնված ենք մտնելիս և դուրս գալիս»:
- Երկրորդ Օրինաց 28.6
«Այն ամենի համար, ինչ ունեմ` գին է վճարվել: Ես ոչ ոքի ոչինչ պարտական չեմ, բացի Քրիստոսի սիրով սիրելուց»:
- Հռոմեացիների8