Պատասխաններ՝ ամեն օրվա համար

Խոստովանությունների ցուցակ՝ Ջոյս Մայերի կողմից

Ջոյս Մայերը

Խոստովանությունների ցուցակ՝ Ջոյս Մայերի կողմից

Ջոյսը կիսվում է խոստովանությունների մի ցուցակով, որն իրեն հիշեցնում է Աստծո սիրո և զորության մասին:

«Ես նոր արարած եմ Քրիստոսի մեջ. հներն անցան, ամեն բան նոր է»:

  • Բ Կորնթացիների 5.17

«Ես մահացել և հարություն եմ առել Քրիստոսի հետ և հիմա նստած եմ բարձրերում»:

  • Եփեսացիների 2.5,6

«Ես մեռած եմ մեղքի համար և կենդանի` արդարության համար»:

  • Հռոմեացիների11

«Իմ դեմ շինված ոչ մի զենք չի՛ հաջողվի, և ամեն լեզու, որ իմ դեմ կբարձրանա ինձ դատապարտելու` պիտի դատապարտվի»:

  • Եսայի 54.17

«Ես բարգավաճում եմ ամեն տեղ, ուր ձեռքս դնում եմ: Ես բարգավաճում ունեմ կյանքիս բոլոր բնագավառներում ինչպես հոգևորապես, այնպես էլ ֆինանսապես, մտավորապես և սոցիալապես»:

  • Հովհաննես 10.3-5, 14-16,27, Հովհաննես 14.15

«Ես ամեն միտք գերի եմ վերցնում Հիսուս Քրիստոսի հնազանդության տակ՝ կոտրելով ամեն տեսակ պատկերացում ու բարձր, գոռոզ միտք, որ ինքն իրեն բարձրացնում է Աստծո գիտության դեմ»:

  • Բ Կորնթացիների 10.5

«Մարդն այնպիսին է, ինչպես խորհում է իր սրտում: Ուստի՝ իմ մտքերը դրական են: Ես թույլ չեմ տալիս, որ սատանան օգտագործի իմ հոգին որպես աղբ` ստիպելով ինձ խորհել այն բացասական բաների շուրջ, որ ինքն է ինձ առաջարկում»:

  • Առակաց 23.7

«Ես չեմ խոսում բացասական բաներ»:

  • Եփեսացիների 4.29

«Իմ նպատակն է, որ լեզուս չմեղանչի: Ես ամեն օր պիտի խոսեմ Տիրոջ արդարության մասին»:

  • Սաղմոս 17.3, Սաղմոս 35.28

«Ես երբեք չեմ կապում իմ քույրերին կամ եղբայրներին` բերանիցս դուրս եկած խոսքերով»:

  • Մատթեոս 18.18

«Ես միշտ քաջալերում եմ: Ես շինություն եմ տալիս և երբեք չեմ քանդում ու ավիրում»:

  • Հռոմեացիների2

«Ես հավատացյալ եմ, ոչ թե կասկածող»:

  • Մարկոս 5.36

«Ես դանդաղ եմ` խոսելու, և արագ` լսելու համար: Ես նույնպես դանդաղ եմ զայրույթի համար»:

  • Հակոբոս 1.19

«Ես Խոսքը կատարող եմ: Ես ամեն օր խորհում եմ Խոսքի շուրջ»:

  • Հակոբոս 1.22, Սաղմոս 1.2

«Ես կուսումնասիրեմ Աստծո Խոսքը և կաղոթեմ»:

  • Բ Տիմոթեոս 2.15, Ղուկաս 18.1

«Ես երբեք չեմ հոգնում կամ թուլանում Աստծո Խոսքն ուսումնասիրելիս, աղոթելիս, ծառայելիս կամ Աստծուն երկրպագելիս: Ընդհակառակը, ավելի զգոն ու եռանդուն եմ դառնում: Որքան ուսումնասիրում եմ, այնքան զգոն ու եռանդուն եմ զգում ինձ»:

  • Բ Թեսաղոնիկեցիների 3.13, Եսայի 40.31

«Ես տվող եմ: Ավելի օրհնյալ է տալը, քան ստանալը: Ես սիրում եմ տալ: Ես բավականաչափ գումար ունեմ` մշտապես տալու համար»:

  • Գործք առաքելոց 20.35, Բ Կորնթացիների 9.7,8

«Ես բոլոր հոգսերս Տիրոջ վրա եմ գցում, որովհետև Նա հոգ է տանում ինձ համար»:

  • Ա Պետրոս 5.7

«Ես չունեմ վախի հոգի, այլ` զորության, սիրո և զգաստության»:

  • Բ Տիմոթեոս 1.7

«Ես չեմ վախենում: Ես մեղավոր չեմ»:

  • Ա Հովհաննես 4.18, Հռոմեացիների1

«Ես պասիվ չեմ: Իմ կյանքում ամեն բանի համար միանգամից եմ գործի անցնում»:

  • Առակաց 27.23, Եփեսացիների15,16

«Քրիստոսի մեջ իմ քույրերին ու եղբայրներին չեմ դատում մտքով: Ես հոգևոր մարդ եմ, և ոչ ոք չի կարող ինձ քննել»:

  • Հովհաննես 8.15, Հռոմեացիների10, Ա Կորնթացիների 2.15

«Ես գործում եմ Սուրբ Հոգու բոլոր պարգևներով` լեզուների և դրանց մեկնաբանության, հրաշքների իրագործման, հոգիների զանազանության, հավատքի խոսքի, գիտության խոսքի, իմաստության խոսքի, բժշկությունների և մարգարեության»:

  • Ա Կորնթացիների8-10

«Ես Հոգու մեջ եմ քայլում ամեն ժամանակ»:

  • Գաղատացիների16

«Ես ազա՛տ եմ: Ազատ եմ սիրելու, երկրպագելու և առանց վախի կամ վիրավորվելու վստահելու»:

  • Ա Հովհաննես 2.11, Եփեսացիների32

«Ես բռնում եմ թշնամուն իր բոլոր ստերի մեջ: Ես դրանց գետին եմ նետում և նախընտրում եմ հավատալ Աստծո Խոսքին»:

  • Հովհաննես 8.44, Բ Կորնթացիների 2.11, 10.5

«Աշխատանքը լավ է: Ես սիրո՛ւմ եմ աշխատել»:

  • Ժողովող 5.19

«Ես իմ բոլոր գործերը կատարում եմ գերազանց և մեծ արդյունավետությամբ՝ ամեն բան հասցնելով ժամանակին»:

  • Ժողովող 9.10, Առակաց 22.29, Եփեսացիների5-16

«Ես պատասխանատու մարդ եմ: Ես սիրում եմ պատասխանատվությունը և ամեն պատասխանատվություն բերում եմ Քրիստոսի առջև»:

  • Բ Կորնթացիների 11.28, Փիլիպեցիների13

«Ես ստեղծագործող եմ, որովհետև Սուրբ Հոգին իմ մեջ է ապրում»:

  • Հովհաննես 14.26, Ա Կորնթացիների 6.19

«Ես հոգ եմ տանում մարմնիս համար: Ճիշտ եմ սնվում, լավ տեսք ունեմ, ունեմ լավ ինքնազգացողություն և կշռում եմ այնքան, որքան Տերն է կամենում»:

  • Ա Կորնթացիների 9.27, Ա Տիմոթեոս 4.8

«Ցավը չի կարող մնալ իմ մարմնի մեջ, որովհետև Հիսուսը կրեց բոլոր ցավերս»:

  • Եսայի3,4

«Ես ձեռքերս դնում եմ հիվանդների վրա, և նրանք բժշկվում են»:

  • Մարկոս 16.18

«Ես սովորողի հոգի ունեմ»:

  • Բ Տիմոթեոս 2.24

«Ես իմ մասին չեմ մտածում ավելի, քան պետք է մտածել մարմնավորապես»:

  • Հռոմեացիների 12.3

«Ես խոնարհեցրել եմ ինքս ինձ, և Աստված բարձրացրել է»:

  • Ա Պետրոս 5.6

«Ես անում եմ այն, ինչ խոստանում եմ, և ուր որ գնում եմ`գնում եմ ժամանակին»:

  • Ղուկաս 16.10, Բ Պետրոս 3.14

«Ես չեմ շտապում ու չեմ վազում, այլ ամեն բան անում եմ հերթականությամբ»:

  • Առակաց 19.2, 21.5

«Ես օծված եմ Աստծո ծառայության համար»:

  • Ղուկաս 4.18

«Ես հնազանդ կին եմ, և իմ մեջ չի գործում ոչ մի ապստամբություն»:

  • Եփեսացիների22-24, Ա Թագավորաց 15.23

«Իմ ամուսինն իմաստուն է: Նա մեր տան թագավորն ու քահանան է: Նա Աստծո առաջնորդությամբ է որոշումներ կայացնում»:

  • Առակաց 31.10-12, Հայտնություն 1.6, Առակաց 21.1

«Իմ բոլոր ընկերները քրիստոնյա ընկերներ ունեն, և Աստված նրանցից յուրաքանչյուրի համար քրիստոնյա կին և ամուսին է պատրաստել»:

  • Ա Կորնթացիների33

«Իմ երեխաները սիրում են աղոթել և ուսումնասիրել Աստծո Խոսքը»:

  • Բ Տիմոթեոս 2.15

«Իմ երեխաները կայացնում են ճիշտ որոշումներ՝ համաձայն Աստծո Խոսքի»:

  • Սաղմոս 119.130, Եսայի13

«Իմ տունն օրհնված է իր բոլոր գործերում: Մենք օրհնված ենք մտնելիս և դուրս գալիս»:

  • Երկրորդ Օրինաց 28.6

«Այն ամենի համար, ինչ ունեմ` գին է վճարվել: Ես ոչ ոքի ոչինչ պարտական չեմ, բացի Քրիստոսի սիրով սիրելուց»:

  • Հռոմեացիների8
Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon