Ինչպե՞ս ուսումնասիրել Աստվածաշունչը

Ինչպե՞ս ուսումնասիրել Աստվածաշունչը

Ես գրեթե 30 տարի եմ ացնկացրել Աստծո Խոսքն ուսումնասիրելու համար, և դա կատարելապես փոխել է կյանքս: Ես շնորհակալ եմ Աստծուն այն ամենի համար, ինչ գիտեմ հիմա, բայց այդ ամենը տեղի չի ունեցել մեկ գիշերվա ընթացքում: Եթե կամենում ես կյանքիդ բնագավառներում փոփոխություններ տեսնել, ապա սովորի՛ր ուսումնասիրել Աստվածաշունչը:

Ինչո՞ւ պետք է ուսումնասիրենք Աստվածաշունչը

Աստվածաշունչը սովորական գիրք չէ: Այնտեղ գրված խոսքերը կարծես հոգու դեղ լինեն: Այն զորություն ունի փոխելու կյանքդ, որովհետև Խոսքի մեջ կյանք կա (տե՛ս Եբր. 4.12): Երբ հայտնաբերես Աստծո Խոսքի զորությունն ու ճշմարտացիությունը, դու քո կյանքում փոփոխություններ կտեսնես: Նույնիսկ կսովորես, թե ինչ է թշնամին փորձում կառուցել քո դեմ:

Բարի լուրն այն է, որ քեզնից 30 տարի չի պահանջվի իմանալու համար այն, ինչ քեզ հարկավոր է: Պարզապես սկսի՛ր հենց այնտեղից, որտեղ այժմ գտնվում ես, և վճռի՛ր կառչել դրանից: Ամեն անգամ, երբ կարդում ես Աստվածաշունչը և ուշադրություն ես դարձնում կարդացածիդ, դու մի նոր բան ես սովորում:

Առակաց 4.20-22-ում գրված է. «Որդյա՛կս, ուշադի՛ր եղիր [մտորի՛ր] իմ խոսքերին…որովհետև դրանք կյանք են նրանց գտնողներին…»: Մտորել նշանակում է` մանրազնին ուշադրություն դարձնել, ժամանակ հատկացնել մի բանի համար: Մտորել Աստծո Խոսքի շուրջ շատ ավելին է, քան պարզապես այն ընթերցելը: Այն նշանակում է խորհել դրա շուրջ:

Ինչպես Առակաց գրքի հեղինակն է ասում՝ այս խոսքերը կյանք են: Ուստի մենք պետք է համաձայնության գանք Աստծո հետ այն բանի շուրջ, ինչ Ինքն է կամենում, որ անենք: Երբ դու քաջալերանքի կարիք ունես կամ գտնվում ես բացասական շրջապատում՝ բարի է իմանալ, որ կարող ես կյանք գտնել (նաև՝ բժշկություն և առողջություն) Աստծո Խոսքի մեջ:

Ի՞նչ եմ ես սովորում

Կարևոր չէ, թե որ Խոսքի շուրջ ես մտորում: Դու կարող ես ուսումնասիրել ցանկացած Խոսք, որը կօգնի քեզ: Եթե գործ ունես վախի կամ բարկության հետ, ապա բացի՛ր քո Աստվածաշնչի վերջին հավելվածը և տեղադրի՛ր այդ բառերը, որպեսզի գտնես այն տեղերը, ինչ Աստվածաշունչն ասում է այդ մասին:

Recommended Study Tools

joycemeyer.org/study
Thompson Chain Reference Bible – cross references about different topics throughout the Bible
Webster’s Dictionary
Strong’s Exhaustive Concordance – listing of scriptures organized by category/topic
Vine’s Expository Dictionary – Greek and Hebrew definitions
bible.com
Joyce’s Teaching Notes

Ուսումնասիրության համար խորհուրդ տրվող միջոցներ

joycemeyer.org/study

Թոմփսոն Չեյն Տեղեկատվական Աստվածաշունչ. Խաչի վերաբերյալ տեղեկություն տվող թեմաներ ամբողջ Աստվածաշնչի մեջ:

Վեբսթերի բառարան

Սթրոնգի Ընդհանուր Կոնցեպտ. սուրբգրային տեղերի բաշխում՝ ըստ թեմայի կամ կատեգորիայի

Վայնի Բացատրական Բառարան. հունարեն և եբրայերեն սահմանումներ

bible.com

Ջոյսի ուսուցողական նշումներ

Եթե հիմա չես կարող մտածել որևէ բանի մասին, ապա բացի՛ր քո Աստվածաշնչի վերջին հավելվածը և ընտրի՛ր բառերից մեկը: Սկսի՛ր նայել Աստվածաշնչի այն տեղերը, որոնք պարունակում են միևնույն բառը և կարդա՛ դրանք: Խնդրի՛ր Սուրբ Հոգուն՝ առաջնորդել քեզ, և Նա կուղղորդի և հայտնություն կտա քեզ:

Երբ առաջին անգամ սկսեցի ուսումնասիրել Խոսքը, ես ոչ ոքի հետ լավ հարաբերություն չունեի: Իրականում չէի հասկանում, թե ինչ է նշանակում սեր:

Երբ սկսեցի ուսումնասիրել սիրո թեման, հասկացա, որ սերն ավելին է, քան սենտիմենտալ զգացմունքը: Դա ցույց է տալիս, թե ինչպես ես վստահում մարդկանց: Ես չգիտեի` ինչպես սիրել մարդկանց կամ՝ ինքս ինձ: Ուսումնասիրելով՝ ինչ է Աստվածաշունչն ասում սիրո մասին, ես սովորեցի սիրել: Այնուհետև կյանքս փոխվեց:

Աստվածաշնչի ուսումնասիրումը հենց այն է, երբ իրական կյանքում կիրառում ես այն, ինչ ուսումնասիրում ես: Ինչպես ես արեցի սիրո հարցում:

Հուսով եմ` հասկանում եք, թե ինչու է կարևոր ուսումնասիրել այն, ինչ ուսումնասիրում եք: Ահա չորս քայլ, որոնք պետք է անեք, որպեսզի խորամուխ լինեք  Աստծո Խոսքի մեջ հենց հիմա:

Չորս արդյունավետ միջոց՝ Աստվածաշունչն ուսումնասիրելու համար.

  1. Առանձնացրե՛ք նպատակադրված ժամանակ: Ես հանդիպումներ եմ կազմակերպում Աստծո հետ առավոտյան, բայց եթե դա քեզ համար չի գործում, կարող ես գտնել ուրիշ ժամանակ, եթե նույնիսկ դա չլինի ամեն օր: Դու պետք է անես այն, ինչի կարիքը կա: Պարզապես սկսի՛ր և կտեսնես պտուղը քո կյանքում:
  2. Նախապատրաստվի՛ր Աստվածաշունչն ուսումնասիրելուն: Գտի՛ր մի տեղ, որտեղ քեզ համար հաճելի է, մի սենյակ, որտեղ կարող ես մենակ լինել:
  3. Թող քո բոլոր նյութերը հասանելի լինեն: Քեզ անհրաժեշտ կլինի քո Աստվածաշունչը, աստվածաշնչյան բառարան, տեղեկատվություն, թուղթ և գրիչ: Այդ կերպ դու ստիպված չես լինի չորս րոպեն մեկ կանգ առնել՝ տեղեկատվություն գտնելու կամ որևէ բան սղագրելու համար:
  4. Պատրաստի՛ր սիրտդ: Խոսի՛ր Աստծո հետ այն բաների մասին, որոնք խոստովանելու կարիք ունես: Մտի՛ր ուսումնասիրության ընթացքի մեջ խաղաղությամբ և թույլ մի՛ տուր` որևէ բան խաչընդոտի, որ հայտնություն ստանաս:

Ժամանակ հատկացրու ուսումնասիրությանը, որովհետև այն ի զորու է փոխել կյանքդ և դարձնել քեզ այն մարդը, ում Աստված կամենում է տեսնել: Երբ այդպես վարվես, կվերապրես այն խաղաղությունն ու ուրախությունը, որ քեզ անհրաժեշտ է կյանքիդ յուրաքանչյուր օրը վայելելու համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon