Խոհեմություն

Խոհեմություն

«Իմաստուն սիրտ ունեցողը խոհեմ կկոչվի…»: —Առակաց 16.21

Մի բառ, որի մասին այսօր այդքան շատ չենք լսում, խոհեմությունն է: Դա նշանակում է «զգույշ կառավարում. տնտեսում»:

Աստվածաշնչում խոհեմություն կամ խոհեմ նշանակում է «լինել այն պարգևների լավ տնտեսը կամ կառավարիչը, որոնք Աստված տվել է մեզ՝ օգտագործման նպատակով»: Այդ պարգևները ներառում են ժամանակը, եռանդը, ուժը և առողջությունը, նույնիսկ նյութական ունեցվածքը: Դրանք ընդգրկում են նաև մեր մարմինը, միտքն ու հոգին:

Ինչպես մեզանից յուրաքանչյուրին տրվել է պարգևների տարբեր լրակազմ, այդպես էլ յուրաքանչյուրիս տրվել է այդ պարգևները կառավարելու կարողության տարբեր մակարդակներ:

Չափից շատ մարդիկ սպառում են իրենց՝ Աստծո տված պարգևներն ու կարողություններն օգտագործելով ոչ այնպես, ինչպես Աստված է նախատեսել: Ուրիշներին հաճեցնելու կամ մեր անձնական նպատակներին հասնելու համար ինքներս մեզ հոգնատանջ անելու փոխարեն՝ կարիք ունենք լսելու Աստծուն և անելու այն իմաստուն բաները, որ Նա ասում է մեզ:

Ուրիշների վրա տպավորություն թողնելը և նրանց չափանիշներով ապրելը խոհեմություն չէ: Խոհեմություն նշանակում է նախ հարցնել Աստծուն, թե ինչպես է Նա ցանկանում, որ օգտագործենք մեր պարգևները, ապա՝ հնազանդվել Նրան: Սովորի՛ր այսօր Աստծո խոհեմությունը և կիրառի՛ր այն, որպեսզի վայելես քո կյանքն այնպես, ինչպես Նա նախատեսել է:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես փափագում եմ լինել լավ տնտես այն ամենում, ինչ Դու տվել ես ինձ: Այժմ ես որոշում եմ միայն Քեզ համար օգտագործել իմ պարգևներն ու կարողությունները: Ցո՛ւյց տուր՝ ինչպես օգտագործեմ դրանք Քո խոհեմությամբ և իմաստությամբ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon