Ազատ՝ թռչելու

Ազատ՝ թռչելու

«Տեր Եհովայի Հոգին ինձ վրա է, ըստ որում Տերը օծել է ինձ. Նա ուղարկել է ինձ աղքատներին ավետիք տալու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներին ազատություն հրատարակելու և կապյալներին արձակելու»: ԵՍԱՅԻ 61.1

Սերն առաջարկում է մարդկանց թե՛ արմատներ, թե՛ թևեր: Այն տալիս է պատկանելիության զգացում (արմատներ) և ազատության զգացում (թևեր): Սերը չի փորձում վերահսկել կամ շահարկել ուրիշներին:

Հիսուսն ասաց, որ Ինքն ուղարկվեց Աստծուց՝ ազատություն հռչակելու: Որպես հավատացյալներ՝ դա այն է, ինչ մենք պետք է անենք. ազատենք մարդկանց, որպեսզի նրանք իրականացնեն Աստծո կամքն իրենց կյանքի համար, այլ ոչ թե վերահսկենք նրանց:

Տեսե՞լ եք ծնողների, որոնք իրենց խորտակված ցանկություններն իրականացած տեսնելու համար երեխաներին հրում են անելու այն, ինչ նրանք նույնիսկ չեն ցանկանում անել: Երբևէ տեսե՞լ եք որևէ անձնավորության, որը հուզականորեն ամուր կառչած է նոր ընկերոջից, որովհետև վախենում է նրան կորցնելուց: Այս երկու դեպքերն էլ ավելի շուտ կապում, քան ազատում են մարդուն:

Իսկական սերն այսպես չի գործում: Սերը չի փորձում ձեռք բերել անձնական բավականություն ուրիշների հաշվին: Սերը մշտապես ազատություն է հռչակում: Երբ սիրենք Աստծուն և սիրենք ուրիշներին, խանդավառությամբ թույլ կտանք, որ մեր կողքին գտնվող մարդիկ հետևեն ոչ թե մեր ծրագրին, այլ՝ Աստծո, և տեսնեն, թե ով են, և՝ թե ինչ կարող են իրականացնել Քրիստոս Հիսուսում:


Բանտարկված թռչունը չի կարող թռչել: Հռչակե՛ք ազատություն: Ազա՛տ արձակեք մարդկանց և տեսե՛ք, թե ինչ կարող են անել:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon