Ազատորեն ընդունել եք, ազատորեն էլ տվե՛ք

Ազատորեն ընդունել եք, ազատորեն էլ տվե՛ք

«Այն ժամանակ Պետրոսը Նրա մոտ գալով՝ ասաց. «Տե՛ր, քանի՞ անգամ, եթե իմ եղբայրն ինձ դեմ մեղք անի, ես ներեմ նրան. մինչև յո՞թ անգամ»։ Հիսուսը նրան ասաց. «Չեմ ասում քեզ՝ մինչև յոթ անգամ, այլ՝ մինչև յոթանասուն անգամ յոթ»»: ՄԱՏԹԵՈՍ 18.21,22

Չգիտեմ, թե դուք ինչ եք մտածում, բայց ես ուրախ եմ, որ Աստված սահմաններ չի դնում այն բանի վրա, թե քանի անգամ ների մեզ: Անկախ նրանից, թե քանի անգամ ենք ձախողվում և տապալվում, Նա շարունակում է ցուցաբերել Իր սերը մեր հանդեպ՝ մեզ ներելով և կրկին ու կրկին ետ ընդունելով:

Մի՞թե զարմանալի չէ, որ այդքան պատրաստ ենք ընդունելու Նրա ներումը, սակայն շատ քիչ ենք ցանկանում ներել ուրիշներին: Մենք ազատորեն ողորմություն ենք ընդունում, բայց ապշեցուցիչ է, թե որքան կարծր, օրինապաշտական և անողորմ կարող ենք լինել ուրիշների հանդեպ:

Ասելիքս հետևյալն է. լինելով մարդիկ, որոնց շատ է ներվել, մեզ համար կարևոր է, որ սովորենք կիսել այդ ներումն ուրիշների հետ: Մենք չենք կարող ապրել Աստծո հետ սերտ փոխհարաբերության մեջ՝ միաժամանակ պահելով դառնություն, զայրույթ և ոխ մեկ ուրիշի հանդեպ: Սրանք շղթաներ են, որոնք հոգևորապես կապված են պահում մեզ և հեռացնում Աստծո լավագույնից:

Եթե կան մարդիկ, որոնք վիրավորել են ձեզ, և ձեզ համար դժվար է ներել նրանց, պարզապես հիշեք այն ամենը, ինչի համար Աստված ներել է ձեզ: Երբ այդպես վարվեք, շատ ավելի հեշտ կներեք ուրիշներին:


Աստծո շնորհքն օգնում է մեզ հեշտությամբ անելու բաներ, որոնք ինքնին դժվար կլիներ անել:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon