
«… եթե մեկը մեղանչի, բարեխոս ունենք Հոր մոտ՝ Հիսուս Քրիստոս արդարին։ Եվ Նա քավություն է մեր մեղքերի համար…»: Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ 2.1,2
Իմ կյանքում կար ժամանակ, որ եթե ինձ հարցնեիք, թե որն է վերջին բանը, որ սխալ եմ արել, ես կկարողանայի հստակ ասել, թե երբ էի դա արել, և որքան էի աղոթել դրա համար, քանի որ մեղքի զգացումը տանջում էր ինձ: Ես անհանգստանում էի յուրաքանչյուր չնչին սխալի համար և հուսահատորեն փորձում էի խուսափել մեղանչելուց: Երբ հասկացա Աստծո ներումը, միայն այդ ժամանակ ազատվեցի ինքնավերլուծությունից, որը ծայրահեղ բարդացնում էր կյանքս:
Եթե դուք հավատում եք, որ պետք է կատարյալ լինեք, որպեսզի արժանի լինեք սիրո և ընդունելության, ապա կհուսախաբվեք կյանքում, որովհետև երբեք կատարյալ չեք լինի, քանի դեռ հողեղեն մարմնում եք: Որքան մոտենաք Աստծուն, այնքան կգիտակցեք, որ Նա սիրում է ձեզ նույնիսկ ձեր անկատարության մեջ: Աստծո հանդեպ սիրուց մղված՝ մենք ձգտում ենք հաճեցնել Նրան, բայց մենք կարող ենք վստահ լինել, որ Նա հասկանում է մեր թերությունները:
Մի՛ դատապարտեք ինքներդ ձեզ: Աստված տեսնում է ձեր սիրտը, և ձեր սրտի ցանկությունն է ամեն ինչում հաճեցնել Նրան: Բայց ձեր գործերը կատարյալ կերպով չեն համապատասխանի ձեր սրտի ցանկությանը, մինչև չգնաք Երկինք: Դուք կարող եք անդադար կատարելագործվել և ձգտել հասունության, բայց մշտապես Հիսուսի ողորմության և ներման կարիքը կունենաք: