
«Այլ ամոթալի ծածուկ բաները մերժել ենք և խորամանկությամբ չենք վարվում: Եվ Աստծո Խոսքն էլ չենք ծռում, այլ ճշմարտության հայտնությունով մեր անձերն ընդունելի ենք անում ամեն մարդկանց խղճմտանքին՝ Աստծո առաջին»: —Բ Կորնթացիների 4.2
Մենք կարող ենք այնքան մտահոգվել, թե մարդիկ ինչ են մտածում մեր մասին, մինչև որ դա ամբողջովին կաշկանդի մեզ ու թույլ չտա ճիշտ մտածել: Բայց գիտե՞ք՝ ինչ: Ես կարծում եմ, որ եթե մենք ավելի ճշմարտացի լինենք, ըստ էության, ավելի շատ հարգանք ձեռք կբերենք, քան այն ժամանակ, երբ փորձենք ամեն բան թաքցնել՝ ձևանալով, թե կատարյալ ենք:
Ես հավատում եմ, որ հիմնական պատճառներից մեկը, որ մարդիկ սիրում են լսել ինձ, այն է, որ ես ասում եմ այն, ինչ սովորել եմ իմ խնդիրների, տկարությունների ու սխալների միջոցով: Դա օգնում է նրանց խաղաղվելու, զուգահեռներ անցկացնելու ինձ հետ և լցվելու հույսով՝ մտածելով, որ եթե ես կարողացա անել այն, ինչ արեցի, ուրեմն իրենք էլ կարող են:
Մենք պետք է դադարենք ապրել սխալվելու վախով, որովհետև մենք սխալվելու ենք: Աստված չի խնդրում մեզ ոչ մի սխալ չանել: Նա խնդրում է, որ մենք ազնիվ ու բաց լինենք մեր թերությունների հարցում: Երբ մենք բաց ենք, Նա կարող է օգնել մեզ ազատվելու դրանցից ու շարժվելու դեպի ավելի մեծ ու ավելի լավ բաները:
Մի՛ թաքցրու քո սխալները: Թող դրանք բացահայտվեն, որպեսզի կարողանաս սովորել դրանցից: Երբ անկեղծությամբ և ազնվությամբ վստահում ես Աստծուն, Նա կարող է օգնել քեզ հաղթահարելու ցանկացած բան:
Աղոթքի սկիզբ
Տե՛ր, ես ունեմ թերություններ, որոնցից ամաչում եմ, բայց դրանք պահելը ոչ մի օգուտ չի տա: Ես ընտրում եմ բաց լինել իմ թերությունների հարցում, որպեսզի Դու կարողանաս օգնել ինձ հաղթահարելու դրանք: