Աղոթե՛ք ամեն ինչի համար և ոչնչից մի՛ վախեցեք

Աղոթե՛ք ամեն ինչի համար և ոչնչից մի՛ վախեցեք

«Քաջացե՛ք, և ձեր սրտերը թող զորանան, դուք ամենքդ, որ Տիրոջն եք հույս դրել»: ՍԱՂՄՈՍ 31.24

Որոշ ժամանակ առաջ զգացի, որ Տերը խոսեց ինձ հետ հետևյալ խոսքերով. «Աղոթի՛ր ամեն ինչի համար և ոչնչից մի՛ վախեցիր»: Հաջորդ շաբաթների ընթացքում Նա ցույց տվեց տարբեր բաներ աղոթքի վերաբերյալ, որոնք հակառակ էին վախին: Դրանցից շատերը վերաբերում էին փոքրիկ բնագավառների, որոնց միջոցով վախը փորձում էր սողոսկել իմ կյանքի մեջ և խնդիրներ պատճառել: Նա ցույց տվեց, որ ամեն պարագայում լուծումը աղոթքն է:

Երբեմն մենք վախենում ենք՝ կենտրոնանալով մեր հանգամանքների վրա: Որքան շատ ենք կենտրոնանում խնդրի վրա, այնքան երկչոտ ենք դառնում: Փոխարենը, կարող ենք մեր ուշադրությունը պահել Աստծո վրա: Նա կարող է կարգավորել ցանկացած բան, որին կարող ենք երբևէ բախվել այս կյանքում:

Աստված խոստացել է զորացնել մեզ, կոփել դժվարությունների հանդեպ, բարձրացնել և պահել Իր հաղթական աջով (տե՛ս Եսայի 41.10): Նա նաև պատվիրում է մեզ չվախենալ: Բայց հիշե՛ք, Նա երբեք չի պատվիրում, որ վախ չզգանք, այլ՝ թույլ չտանք, որ վախը վերահսկի մեզ:

Տերն այսօր ասում է մեզ. «Մի՛ վախեցիր, Ես քեզ կօգնեմ»: Բայց մենք երբեք չենք վերապրի Աստծո օգնությունը, մինչև չխիզախենք, մինչև բավականաչափ հնազանդ չլինենք հավատքով քայլ անելու համար:


Մի՛ նահանջեք, երբ վախ եք զգում: Վստահե՛ք Տիրոջը և շարունակե՛ք առաջ շարժվել:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon