
«Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ինչ որ Հորից խնդրեք իմ անունով, կտա ձեզ…խնդրեցե՛ք և կառնե՛ք, որ ձեր ուրախությունը կատարյալ լինի»: —Հովհաննես 16.23-24
Երբ մեր կրտսեր որդին դեռևս դպրոցում էր սովորում, իմ ու Դեյվի բացակայության ժամանակ նրա մոտ մարդիկ էին մնում: Որպեսզի այդ մարդիկ մեր բացակայության ընթացքում կարողանային անհրաժեշտության դեպքում մեր որդու համար բժշկական օգնություն ստանալ, մենք պետք է ստորագրեինք օրինական փաստաթուղթ, որը հաստատում էր, որ նրանք իրավունք ունեն օգտագործելու մեր անունը, բառացիորեն մեր փոխարեն որոշումներ կայացնելու մեր որդու համար:
Սա այն է, ինչ Հիսուսն արեց Իր աշակերտների համար և, վերջին հաշվով, բոլոր նրանց համար, ովքեր հավատալու էին Իրեն: Նա ասաց, որ Աստված կպատասխանի, երբ մենք աղոթենք՝ օգտագործելով Իր անունը: Սա այն իշխանությունն է, որ Նրա անունով շնորհվել է ինձ ու քեզ:
Նրա անունը փոխարինում է Նրան. Նրա անունը ներկայացնում է Նրան: Երբ մենք աղոթում ենք Նրա անունով, դա նույնն է, եթե Նա աղոթեր: Այս արտոնությունը չափազանց հրաշալի է թվում հավատալու համար: Բայց մենք կարող ենք հավատալ դրան, որովհետև դա հաստատում է Սուրբ գիրքը: Այնպես որ օգտագործի՛ր Հիսուսի անվան իշխանությունը և գործի՛ դիր այդ զորությունը՝ չարին հաղթելու և Աստծո օրհնություններն այս աշխարհին բերելու համար:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես համարձակությամբ աղոթում եմ Հիսուսի անունով՝ իմանալով, որ Դու լսում ես ու պատրաստ ես պատասխանելու: Շնորհակալություն Քո Որդու անունով աղոթելու հրաշալի արտոնության համար: