Աղոթքը խաղաղություն է բերում

Աղոթքը խաղաղություն է բերում

«Ոչինչ հոգս մի՛ արեք. այլ ամեն բանում աղոթքով և աղաչանքով և գոհությունով՝ ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսում»:
ՓԻԼԻՊԵՑԻՆԵՐԻ 4.6,7

Այս հատվածում Պողոս առաքյալը չի ասում. «Աղոթե՛ք և անհանգստացե՛ք»: Փոխարենը՝ նա ասում է. «Աղոթե՛ք և մի՛ անհանգստացեք»: Ինչո՞ւ աղոթենք և չանհանգստանանք: Որովհետև աղոթքը կարևոր միջոց է, որով մեր հոգսը գցում ենք Տիրոջ վրա: Աղոթքն այն է, ինչն Աստծո համար դուռ է բացում գործելու մեր և ուրիշների կյանքում:

Երբ սատանան փորձում է տալ մեզ անհանգստության պատճառ, մենք կարող ենք շրջվել և այդ հոգսը տալ Աստծուն: Եթե մենք աղոթում ենք որևէ բանի համար, այնուհետև շարունակում անհանգստանալ դրա համար, մենք խառնում ենք դրականն ու բացասականը: Երկուսը չեզոքացնում են միմյանց, և մենք հայտնվում ենք այնտեղ, որտեղից սկսեցինք՝ զրո կետում:

Աղոթքը դրական ուժ է, անհանգստությունը՝ բացասական: Տերն ինձ ցույց է տվել, որ շատերը գործում են հոգևոր զորության զրո կետում, որովհետև չեզոքացնում են իրենց աղոթքի դրական զորությունը՝ տրվելով անհանգստության բացասական զորությանը:

Քանի դեռ անհանգստանում ենք, մենք չենք վստահում Աստծուն: Միայն Տիրոջը վստահելով, հավատալով և ապավինելով կարող ենք մտնել Նրա հանգստի մեջ և վայելել այն խաղաղությունը, որ վեր է ամեն հասկացողությունից:


Դուք կարող եք որոշում կայացնել ձեր բոլոր հոգսերը գցելու Տիրոջ վրա և վստահելու, որ Նա հոգ կտանի ձեզ համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon