«Արդ աղաչում եմ, ամենից առաջ աղոթք անել, խնդրվածք, աղաչանք, գոհություն բոլոր մարդկանց համար»: Ա ՏԻՄՈԹԵՈՍ 2.1
Ելից 32-րդ գլխում Մովսեսը բարեխոսեց Իսրայելի զավակների համար, որպեսզի Աստծո բարկությունը չկործաներ նրանց: Սա վառ օրինակ է այն բանի, թե ինչպես անկեղծ աղոթքը կարող է փոխել իրավիճակները:
Երբեմն ես առաջնորդություն եմ զգում աղոթելու, որ Աստված ողորմած լինի ինչ-որ անձնավորության հանդեպ կամ շարունակի աշխատել նրա հետ և իրականացնել անհրաժեշտ փոփոխություններ նրա մեջ:
Ինչպես Հիսուսն ասաց Իր աշակերտներին Գեթսեմանի պարտեզում, մենք կարող ենք «արթուն մնալ և աղոթել» (Մատթեոս 26.41): Մենք ունենք հնարավորություն՝ աղոթելու միմյանց համար, և ոչ թե դատելու ու քննադատելու միմյանց: Աստված թույլ է տալիս, որ զանազանենք մարդկանց կարիքները, որպեսզի լինենք պատասխան, այլ ոչ թե խնդիր: Հիշե՛ք՝ մենք բրուտը չենք: Աստված է բրուտը, և մենք, անշուշտ, չգիտենք, թե ինչպես «շտկենք» մարդկանց: Մենք չենք կարող փոխել մարդկաց, բայց կարող ենք աղոթել և հետևել, թե ինչպես է Աստված գործում:
Երբ մարդիկ վնաս են կրում՝ նույնիսկ իրենց ընտրությունների պատճառով, նրանք հաճախ կույր են ճշմարտության համար: Մենք կարող ենք աղոթել, որ նրանց աչքերը բացվեն, և նրանք իսկապես տեսնեն ճշմարտությունը, որպեսզի այն ազատի նրանց: Մարդիկ, որոնք ցավ են զգում, Աստծո միջամտության կարիքն ունեն, բայց եթե նրանք չգիտեն, թե ինչպես կանչեն Նրան, մենք կարող ենք աղոթքով կանգնել խրամատում նրանց և Աստծո միջև՝ որպես բարեխոսներ, և բերել ճեղքում: