
«Արթո՛ւն կացեք և աղո՛թք արեք, որ փորձության մեջ չմտնեք. Հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար»: ՄԱՏԹԵՈՍ 26.41
Աղոթքը հոգևոր զենք է, որ Աստված տվել է մեզ պատերազմ վարելու համար: Աղոթքը փոխհարաբերություն է Աստծո հետ: Այն Աստծո մոտ գալն է և ինչ-որ բան խնդրելն է կամ մեզ անհանգստացնող հարցի շուրջ Նրա հետ զրուցելն է: Աղոթքն ընդհատում է սատանայի ծրագիրը չարիքի համար:
Եթե ուզում եք ունենալ արդյունավետ աղոթքի կյանք, ձևավորեք անձնական փոխհարաբերություն Հոր հետ: Իմացե՛ք, որ Նա սիրում է ձեզ, լի է ողորմությամբ և կօգնի ձեզ: Ճանաչե՛ք Հիսուսին: Նա ձեր ընկերն է: Նա մահացավ ձե՛զ համար: Ճանաչե՛ք Սուրբ Հոգուն: Նա ձեզ հետ է ամեն ժամանակ՝ որպես ձեր Օգնական: Թո՛ւյլ տվեք, որ Նա օգնի ձեզ:
Աստծո հետ մեր ընթացքի մեջ պետք է կիրառվեն աղոթքի բոլոր տեսակները: Կա համաձայնության աղոթք երկուսի միջև, կա նաև խմբակային միաբան աղոթք: Կան գոհության, գովաբանության ու երկրպագության, խնդրանքի, բարեխոսության, նվիրման և սրբագործման աղոթքներ:
Ինչպիսի աղոթք էլ անեք, սովորե՛ք ձեր աղոթքները լցնել Աստծո Խոսքով և ունեցե՛ք այն վստահությունը, որ Աստված պահում է Իր Խոսքը: