Աճել զանազանման մեջ

«Եվ Նրա վրա կհանգչի Տիրոջ Հոգին, իմաստության և հանճարի Հոգինև Նա Իր աչքի տեսածի պես չի դատի և ոչ էլ Իր ականջների լսածի պես կհանդիմանի»: Եսայի 11.2-3

Հիսուսն Իր կյանքն ապրում էր՝ զանազանելով: Նրա զանազանումը հիմնված չէր մարմնի մակերեսային զգայարանների վրա. այն Հոր Աստծո հետ մտերիմ հաղորդակցման և փոխհարաբերության արդյունք էր:

Զանազանման այս նույն պարգևը հասանելի է ինձ ու քեզ Աստծո հետ մեր փոխհարաբերության միջոցով:

Այսպիսով՝ ինչպե՞ս է դա գործում: Նախքան որևէ բան անելը դու պետք է արագ ստուգես քո հոգում՝ տեսնելու, թե արդյոք այն, ինչ պատրաստվում ես անել, ճիշտ է: Եթե ունես խաղաղություն, ուրեմն գործի՛ անցիր: Բայց եթե անհարմարություն, խառնաշփոթություն կամ վհատություն ես զգում, մնա՛ հանգիստ:

Օրինակ՝ եղել են ժամանակներ, երբ առևտրի կենտրոնում պատրաստվել եմ գնումներ կատարելու, սակայն նախքան դրամարկղին մոտենալը հոգումս վհատություն եմ զգացել, կարծես Սուրբ Հոգին թեթև հրել է ինձ՝ զգուշացնելով չկատարել այդ գնումը:

Այսպիսի պահերին ոգևորիչ բանն այն է, որ ամեն անգամ, երբ ես ու դու ընտրում ենք լսել և հետևել Սուրբ Հոգու մղումներին, մեր հոգին ավելի է ուժեղանում Աստծո մեջ, և ավելի ու ավելի շատ Աստծո զորություն է արձակվում մեր կյանքի մեջ՝ կարողություն տալով դրսևորելու Հոգու պտուղը:

Հնազանդվի՛ր Սուրբ Հոգուն և հետևի՛ր Նրա մղումներին, ու դու կաճես այն զանազանման մեջ, որով քայլում էր Հիսուսը:

Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես չեմ ուզում որոշում կայացնել՝ հիմնվելով իմ մակերեսային կամ եսասիրական ցանկությունների վրա: Ես ուզում եմ քայլել զանազանման մեջ: Երբ որոշումներ կայացնելիս դիմեմ Քեզ, խորտակի՛ր այն ցանկությունները, որոնք Քեզանից չեն, և տո՛ւր ինձ խաղաղություն հետևելու Քո ճանապարհներին:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon