Ամենամեծ օրհնությունը

Երբ վախեցած եք

«Ով որ այս աշխարհի ապրանքն ունենա և տեսնի իր եղբորը՝ կարոտ մի բանի, և իր գութը փակի նրանից, ինչպե՞ս Աստծո սերը բնակված կլինի նրանում։ Որդյակնե՛ր, չսիրենք խոսքով, և ո՛չ էլ լեզվով, այլ՝ գործով և ճշմարտությունով»: Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ 3.17,18

Օրհնվելու ամենաարագ միջոցը՝ որոշել լինել օրհնություն ուրիշների համար: Երբ որոշում եք ունենալ կարեկից սիրտ, որը ձգտում է լրացնել շրջապատողների կարիքները, Աստված մատակարարում է մեծ չափով: Ով օրհնության գետ է, երբեք չի չորանա:

Յուրաքանչյուր հավատացյալի հոգու խորքում կա ցանկություն օգնելու ուրիշներին: Սակայն, եսասիրությունը կարող է դարձնել մեզ այնքան մոլեգին մեր ցանկությունների հարցում, որ անտարբեր լինենք մեզ շրջապատողների կարիքների հանդեպ:

Ամենուրեք մարդիկ խոցված են: Ոմանք աղքատ են, ոմանք՝ հիվանդ կամ միայնակ: Մյուսներն ունեն հուզական վերքեր կամ հոգևոր կարիքներ: Խոցվածի հանդեպ բարության փոքրիկ արարքը կարող է ստիպել, որ նա սիրված և արժեքավոր զգա:

Մարդիկ կարող են ընկնել ավելի շատ ունենալու ցանկության թակարդը: Այս պայքարը հաճախ հանգեցնում է քիչ կամ ոչ մի արդյունքի: Աստծո օգնությամբ մենք կարող ենք ձգտել գերազանցել ուրիշներին տալու մեջ: Այս անելով՝ կտեսնենք, որ Աստված հոգ կտանի, որ մենք ունենանք բավականաչափ՝ մեր կարիքները բավարարելու, ինչպես նաև ուրիշներին տալու համար:


Չկա ավելի մեծ օրհնություն, քան կարիքավորներին տալը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon