Ամենօրյա երախտագիտություն

Ամենօրյա երախտագիտություն

«Մտե՛ք Նրա դռները գոհությունով, Նրա սրահները՝ փառաբանությունով. գոհացե՛ք Նրանից և օրհնե՛ք Նրա անունը»: ՍԱՂՄՈՍ 100.4

Երախտապարտ մարդիկ ուրախություն են իրենց շրջապատի համար: Կան մարդիկ, որոնք կյանքն ապրում են տրտնջալով, դժգոհելով և անշնորհակալ լինելով, բայց կան նաև այնպիսինները, որոնք ուրախությամբ, լավատեսությամբ և երախտագիտությամբ են ապրում կյանքը: Ես, անկասկած, գերադասում եմ շրջապատված լինել ուրախ, լավատես և երախտապարտ մարդկանցով, իսկ դո՞ւք:

Մեր երախտապարտ վերաբերմունքը ոչ միայն հաճելի է դարձնում մեզ, այլև օգնում է ավելի խորացնելու մեր փոխհարաբերությունն Աստծո հետ և հասնելու հոգևոր հասունության նոր մակարդակի: Որքան մոտենում ենք Աստծուն, այնքան քաջատեղյակ ենք դառնում այն ամենին, ինչ Նա արել է մեզ համար, և այնքան երախտապարտ ենք լինում Նրան:

Եթե ինչ-որ մեկը շնորհակալ չէ այն ամենի համար, ինչ Աստված արդեն տվել է իրեն, ինչո՞ւ է կարծում, որ Աստված կտա նրան ավելին: Երախտապարտ սիրտը ցույց է տալիս, որ մենք բարի տնտեսներ ենք այն ամենի, ինչ Նա տվել է մեզ, և կարող ենք ավելի շատ օրհնություններ ընդունել ճիշտ սրտով և վերաբերմունքով:

Հաջորդ անգամ, երբ ապերախտության զգացում ունենաք, պարզապես կանգ առեք և փառաբանեք Աստծուն այն ամենի համար, ինչ Նա արդեն արել է ձեր կյանքում: Նույնիսկ եթե զգում եք, որ քիչ ունեք, փառաբանե՛ք Աստծուն այդ քչի համար: Երբ այդպես վարվեք, կզարմանաք, թե ինչպես Նա վարձահատույց կլինի ձեր գոհացող սրտի համար:


Նայե՛ք ձեր շուրջը և գտե՛ք որևէ բան, որի համար կարող եք շնորհակալ լինել՝ փոխհարաբերություն, մատակարարում, անցյալի հաղթանակ, աղոթքի պատասխան. ոչինչ չափազանց փոքր չէ, որ չփառաբանենք Աստծուն:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon