Ամեն բարի պարգև

«Եվ Նրա լիությունից մենք ամենս ստացանք շնորհք՝ շնորհքի հետևից, և հոգևոր օրհնություն՝ հոգևոր օրհնության հետևից, և նույնիսկ բարեհաճություն՝ բարեհաճության հետևից, և պարգև՝ պարգևի հետևից»: ՀՈՎՀԱՆՆԵՍ 1.16, AMP

Դուք և ես կարող ենք ապրել հաղթանակի մեջ, որովհետև Սուրբ Հոգին զորացնում է մեր կյանքը և սովորեցնում է աղոթել: Նա օգնում է, որ խնդրենք Աստծուց այն, ինչի կարիքն ունենք, այլ ոչ թե փորձենք մեր ուժերով ինչ-որ բան անել:

Սուրբ Հոգին Մեկն է, Ով բերում է մեր կյանքի մեջ ամեն բարի պարգև, ամեն բան, ինչի կարիքն ունենք: Նա կատարում է Մխիթարիչի, Խորհրդատուի, Օգնականի, Բարեխոսի, Դատապաշտպանի, Զորացնողի և Հենարանի դեր: Այս ամենն ամփոփելով կարելի է ասել, որ Նրա նպատակն է որքան հնարավոր է, մոտենալ մեզ և այնպես անել, որ մեր կյանքը փառավորի Աստծուն:

Աստված հետաքրքրված է ձեր կյանքի յուրաքանչյուր մանրուքով: Նա ցանկանում է օգնել ձեզ ամեն ինչում: Նա կանգնած է մեր կողքին՝ սպասելով առաջին հնարավորությանը՝ միջամտելու և տալու մեզ անհրաժեշտ օգնությունն ու ուժը: Խնդրե՛ք օգնություն այնքան հաճախ, որքան անհրաժեշտ է: Մենք չունենք, որովհետև չենք խնդրում (տե՛ս Հակոբ. 4.2), այնպես որ՝ խնդրե՛ք, խնդրե՛ք և խնդրե՛ք: Շարունակե՛ք խնդրել, որպեսզի ստանաք, և ձեր ուրախությունը կատարյալ լինի (տե՛ս Հովհ. 16.24):


Աստծո գործն է տալ մեզ Իր շնորհքն ու Հոգին, մեր գործն է խնդրել Նրա օգնությունը և առաջարկել մեր անձերը՝ որպես անոթներ, որոնց միջոցով Նա կգործի:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon