
«Անդադար աղո՛թք արեք» (Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻ 5.17):
Մենք կարող ենք աղոթել ամեն ժամանակ և ամենուրեք: Մեզ պատվիրվում է աղոթել ամեն ժամանակ, ամեն պարագայում, անդադար, բայց գիտենք, որ չենք կարող ամբողջ օրն անցկացնել՝ մի անկյունում խոսելով Աստծո հետ և լսելով Նրան: Եթե այդպես անեինք, հնարավոր չէր լինի ապրել: Աղոթքը պետք է լինի շնչառության պես՝ բնականոն և դյուրին: Այն մեր կյանքի անբաժանելի մասն է: Իրականում, ինչպես մեր ֆիզիկական կյանքը պահպանվում է շնչառությամբ, այնպես էլ հոգևոր կյանքը պետք է պահպանվի աղոթքով: Մենք կարող ենք աղոթել բարձրաձայն կամ լուռ: Կարող ենք աղոթել նստած, կանգնած կամ քայլելով: Կարող ենք խոսել Աստծո հետ և լսել Նրան՝ շարժվելիս կամ անշարժ վիճակում: Կարող ենք աղոթել գնումներ կատարելիս, ինչ-որ մեկին սպասելիս, գործարար հանդիպմանը մասնակցելիս, տնային գործեր անելիս, մեքենա վարելիս կամ լոգանք ընդունելիս: Մենք կարող ենք աղոթել այսպիսի խոսքերով. «Շնորհակալությո՛ւն, Տե՛ր, այն ամենի համար, ինչ անում ես», կամ՝ «Աստվա՛ծ, ես Քո օգնության կարիքն ունեմ», կամ՝ «Օ՜, Հիսո՛ւս, օգնի՛ր այն կնոջը, որ տխուր կանգնած է»: Իրականում, Աստծո կամքն է, որ աղոթքին մոտենանք այսկերպ: Սատանան ուզում է, որ մենք հետաձգենք աղոթքը՝ հույս ունենալով, որ կմոռանանք դրա մասին: Քաջալերում եմ քեզ աղոթել հենց այն պահին, երբ սրտումդ ինչ-որ բան ես զգում: Սա կօգնի քեզ մոտ լինել Աստծուն ամբողջ օրը:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. սովորությո՛ւն դարձրու մշտապես հաղորդակցվել Աստծո հետ: