Ամուսիններով համաձայնության գալ

«Որովհետև ուր որ երկու կամ երեք հոգի Իմ անունով ժողովված լինեն, Ես այնտեղ՝ նրանց մեջ եմ »: Մատթեոս 18.20

Աստվածաշունչն ասում է, որ համաձայնության կամ միաբանության մեջ զորություն կա: Սա հատկապես ճշմարիտ է ամուսնության մեջ: Իմ ամուսինը՝ Դեյվը, և ես չափազանց հակառակ անհատականություններ ենք: Մինչդեռ, Աստված մեզ այնպես է միաբանել, որ մենք օրեցօր ավելի ու ավելի ենք իրար նման մտածում և նույն բանը ցանկանում: Մենք դարձյալ երկու տարբեր անհատականություններ ենք, սակայն հիմա տեսնում ենք, որ Աստված մեր տարբերությունները միացրել է հատուկ նպատակով:

Եթե ցանկանում եք զորություն ունենալ ձեր ամուսնության և աղոթքի կյանքում, ուրեմն պիտի համերաշխ լինեք: Մեծագույն հարցը սա է. «Ինչպե՞ս կարող է  անհաշտ զույգը սովորել համաձայնության գալ»: Համաձայնությունը կամ միաբանությունը գալիս է այն ժամանակ, երբ մարդիկ դադարում են եսասեր լինել: Եսասիրությունը ոչ հասուն ներքին կենտրոնացումն է: Դրանից ազատվելու բանալին այլ մարդկանց կարիքների մասին հոգալը, հոժարությամբ խոնարհվելը և հնարավոր ամեն բան անելն է այդ կարիքները լրացնելու համար:

Երբ սա տեղի է ունենում, դուք կարող եք Տիրոջ առջև ապրել միաբանության մեջ, և որտեղ երկուսը կամ երեքը հավաքվեն Նրա անունուվ, Աստված այնտեղ է՝ նրանց հետ: Այնպես որ այսօր ամուսնուդ (կնոջդ) հետ ընտրություն կատարի՛ր ձգտել համաձայնության և միաբանության՝ Տիրոջ առաջ:

Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես ուզում եմ վերապրել միաբանության զորությունը իմ ամուսնության մեջ: Օգնի՛ր մեզ ապրելու առանց եսասիրության, որպեսզի կարողանանք արդյունավետ կերպով միաբանվել Քո անունով:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon