«Կանայ՛ք, հնազանդ եղեք ձեր մարդկանց, ինչպես կվայելի Տերում: Մարդի՛կ, սիրեցեք ձեր կանանց և դառն մի՛ լինեք նրանց դեմ»: —Կողոսացիների 3.18-19
Դեյվը սիրում է առավոտյան մրգային աղցան ուտել: Մի առավոտ Տերը հորդորեց ինձ իմ ամուսնու համար մրգային աղցան պատրաստել:
Խնդիրն այն էր, որ ես չէի ցանկանում նրա համար մրգային աղցան պատրաստել: Ես մտածեցի. «Ինչո՞ւ պիտի ես նրա համար մշտապես այդ բանն անեմ»: Տերը համբերությամբ հիշեցրեց ինձ, որ, իմ ամուսնուն ծառայելով, ես իրականում ծառայում եմ Իրեն:
Հետաքրքիր է, թե որքան ամուսնություններ կփրկվեն բաժանումից, եթե ամուսիններն ու կանայք պատրաստակամ լինեն սեր ցուցաբերելու միմյանց հանդեպ: Այսօր կարծես բոլորը ցանկանում են «ազատ» լինել, և Հիսուսը, հիրավի, մեզ ազատ է արձակել: Բայց Նա երբեք չի նախատեսել, որ այդ ազատությունն օգտագործենք եսասիրական նպատակներով: Նա ցանկանում է, որ սիրով ծառայենք մեր ամուսիններին կամ կանանց:
Ես հաստատ սիրում եմ իմ ամուսնուն, ու երբեմն այդ սերը լավագույնս դրսևորվում է ծառայության միջոցով: Խոսքերը հրաշալի են, բայց երբ քայլում ես սիրով, քո նվիրումը կարտահայտվի նաև սիրո գործողություններով:
Ես հորդորում եմ քեզ սիրո ետևում դնել գործողություններ: Հարցրո՛ւ Աստծուն, թե ինչպես կարող ես ծառայել քո ամուսնուն կամ կնոջը և օրհնի՛ր նրան այսօր:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես չեմ ուզում իմ ամուսնության մեջ եսասեր լինել: Օգնի՛ր ինձ ծառայելու իմ ամուսնուն (կնոջը) այնպես, ինչպես Դու ես ուզում՝ սիրելով նրան ավելի, քան միայն խոսքերով: