«Նրա համար, ինչ որ գրվեց, մեր սովորելու համար գրվեց, որ [մեր անսասան և համառ] համբերությամբ և Գրքերի մխիթարությամբ ամուր կառչենք հույսից և փայփայենք այն» (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 15.4):
Բոլորս քաջալերվելու կարիք ունենք: Երբեմն մեզ քաջալերանք է հարկավոր հիասթափության հորից դուրս գալու համար, բայց հաստատող մի խոսքը, հույսի մի շողը կամ «Դու կարո՛ղ ես» արտահայտությունն անհրաժեշտ են մեզ ամեն ժամանակ:
Աստված քաջալերանքի լավագույն աղբյուրն է, ու մենք պետք է քաջալերանք և հույս փնտրենք Նրանից: Նա քաջալերում է մեզ Իր Հոգու միջոցով, բայց նաև քաջալերանք է խոսում Իր Խոսքի միջոցով: Շատ անգամներ, երբ քաջալերվելու կամ հույսով զորանալու կարիք եմ ունենում, դիմում եմ Աստվածաշնչին: Ես ունեմ մի քանի սիրելի հատվածներ, որոնք ընթերցում կամ որոնց շուրջ խորհում եմ, երբ զորության, աջակցության կամ քաջալերանքի կարիք եմ ունենում:
Աստծո Խոսքը լի է քաջալերանքով, և քանի դեռ ունենք Աստվածաշունչ, առանց քաջալերանքի չենք մնա: Մի թարգմանության մեջ ասվում է, որ Աստծո Խոսքը այն դեղորայքն է, որի կարիքը մենք ունենք:
Դիմի՛ր Աստծո Խոսքին, երբ քաջալերվելու կարիք ունես, երբ ցավ ես զգում, հուսախաբված ես, հիասթափված ես, շփոթված ես կամ ուժասպառ: Թող Նրա խոսքերը ներծծվեն քո սրտի և մտքի մեջ, մինչ սպասում ես Նրա ներկայությանը: Աստված երբեք հուսախաբ չի անի քեզ, և դու կարող ես մշտապես կառչած լինել Նրա Խոսքից, հատկապես երբ հույսի ու քաջալերանքի կարիք ունես:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. նշանակություն չունի, թե ինչ ես անում այսօր. շարունակի՛ր ամուր կառչել հույսից: