Այլևս ոչ մի ձևականություն

Այլևս ոչ մի ձևականություն

«Որովհետև Նրա ստեղծածն ենք՝ Քրիստոս Հիսուսով հաստատված բարի գործերի համար. որոնց համար Աստված առաջուց պատրաստեց մեզ, որ նրանցում վարվենք»: ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻ 2.10

Տարիներ շարունակ ես թշվառ էի ու դժբախտ: Մինչդեռ, շատերի նման ձևացնում էի, թե ամեն բան հրաշալի է: Մենք՝ մարդ արարածներս, ձևացնում ենք՝ հօգուտ ուրիշների, որպեսզի վերջիններս չիմանան մեր թշվառության մասին, բայց նաև ձևացնում ենք ինքներս մեզ համար, որպեսզի ստիպված չլինենք առերեսվել դժվարին խնդիրների և հաղթահարել դրանք:

Հավանաբար սա նկարագրում է ձեզ: Գուցե դուք գիտեք, թե ինչ է նշանակում ներքուստ լինել մի անձնավորություն, իսկ արտաքուստ՝ բոլորովին այլ անձնավորություն: Իմ կյանքում ես ձևացնում էի, թե վստահ եմ, և իմ, այսպես կոչված, վստահությունն իրականում հիմնված չէր այն ճշմարտության վրա, թե ով եմ ես Քրիստոսում: Այն հիմնված էր ուրիշների հավանության, իմ տեսքի և ձեռքբերումների և արտաքին այլ գործոնների վրա: Եթե հեռացնեիք մակերեսային արտաքին կողմը, ես խուճապի կմատնվեի:

Եկավ այն օրը, երբ հասկացա, որ պետք է բախվեմ ճշմարտությանը և դադարեմ ձևացնելուց: Երբ իսկապես բացում ենք մեր սիրտը և թույլ տալիս, որ Աստված գործի մեր կյանքում, կարող ենք այլևս չձևացնել, թե այն ենք, ինչ իրականում չենք: Մենք կարող ենք լինել երջանիկ և ազատ՝ վայելելով այն անձնավորությանը, որին Աստված ստեղծել է, որ լինենք:


Մենք երբեք իսկապես ազատ չենք լինի, մինչև չկարողանանք ապրել առանց կեղծիքի և հանգիստ լինենք ինքներս մեզ հետ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon