Այսօր դու կարող ես հաղթել պատերազմը

«Որովհետև մարմնի միտքը (որն է՝ զգայությունը և բանականությունը առանց Սուրբ Հոգու) մահ է…իսկ (Սուրբ) Հոգու միտքը՝ կյանք և (հոգու)խաղաղություն (այժմ և հավիտյան)»: —Հռոմեացիների 8.6, AMP

Հենց հիմա դու և ես պատերազմի մեջ ենք: Դա հոգևոր պատերազմ է, ու մենք մարտնչում ենք այս աշխարհի խավարի իշխանների, չարի հոգևոր զորքերի դեմ (Եփեսացիների 6.12): Մենք Սուրբ Հոգու մտքի կարիքն ունենք պատերազմը հաղթելու համար:

Ցավոք, կան շատ հավատացյալներ, ովքեր գործում են մարմնի մտքով: Բայց եթե մենք ուզում ենք ապրել այնպես, որ փոխենք մեր աշխարհը, այդ դեպքում պիտի դադարենք ապրել մարմնով ու սկսենք ապրել Հոգով:

Մեզանից յուրաքանչյուրը պետք է շարունակ ճշգրտումներ կատարի՝ մեր մարմնական ցանկությունները դնելով Սուրբ Հոգու վերահսկողության ներքո և թույլ չտալով մեր զգացմունքներին կամ մտքերին կառավարել մեզ: Սուրբ գիրքը բացատրում է, որ հոգին պատերազմում է մարմնի դեմ, իսկ մարմինը՝ հոգու դեմ, ուստի նրանք շարունակ հակամարտության մեջ են:

Պատերազմ է. սատանան ատում է մեզ, ու նա մշտապես աշխատում է արտաժամյա ռեժիմով՝ փորձելով անել այնպես, որ մենք տրվենք մարմնին:

Ի վերջո՝ դու ես որոշում, թե ով է հաղթելու քո կյանքում: Բարի լուրն այն է, որ հարկ չկա, որ դու ենթարկվես քո մարմնին: Դու կարող ես ապրել Հոգով՝ քո մարմինը համապատասխանեցնելով Նրա կամքին: Դու կարող ես այսօր հաղթել պատերազմը:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, այսօր ես ուզում եմ հաղթել պատերազմը: Ես ուզում եմ ունենալ Սուրբ Հոգու միտքը, որը կյանք և խաղաղություն է: Ես այսօր ընտրում եմ Քո Հոգին: Օգնի՛ր ինձ՝ իմ մարմինը համապատասխանեցնելու Քո կամքին:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon