«Դուք Իմ բարեկամներն (ընկերներն) եք, եթե անեք՝ ինչ որ Ես պատվիրում եմ ձեզ» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 15.4):
Այսօրվա խոսքում Հիսուսն ասում է, որ մենք Իր ընկերներն ենք, եթե հնազանդվենք Իրեն: Հաջորդ խոսքում Նա ասում է, որ այլևս չի անվանում մեզ Իր ծառաներ, այլ՝ ընկերներ: Ակնհայտ է, որ Նա ցանկանում է անձնական փոխհարաբերություն ունենալ մեզ հետ և ուզում է, որ մենք էլ մտերիմ լինենք Իր հետ: Նա ապացուցում է սա այն փաստով, որ ապրում է մեր մեջ: էլ ինչպե՞ս կարելի է առավել մտերիմ լինել:
Եթե Աստված ցանկանար ունենալ մեզ հետ առավել պաշտոնական, գործնական կամ մասնագիտական հարաբերություններ, ապա ավելի հեռու կապրեր: Գուցե ժամանակ առ ժամանակ այցելեր մեզ, բայց անշուշտ չէր գա ու մշտական բնակություն չէր հաստատի մեզ հետ միևնույն տանը:
Երբ Հիսուսը մահացավ խաչի վրա, մեզ համար ճանապարհ բացեց՝ Ամենակարող Աստծո հետ մտերմանալու համար: Ի՜նչ հրաշալի մտադրություն: Պարզապես մտածի՛ր այս մասին: Աստված մեր անձնական ընկերն է:
Եթե գիտենք որևէ մեկին, ով կարևոր կամ նշանավոր անձնավորություն է, սիրում ենք օգտվել հնարավորությունից և ասել. «Օ՜հ, այդ մարդն իմ ընկերն է: Ես մշտապես լինում եմ նրանց տանը: Մենք հաճախ ենք այցելում միմյանց»: Նույնը կարող ենք ասել Աստծո մասին, եթե մշտապես հաղորդակցվենք Նրա հետ, լսենք Նրա ձայնը, հնազանդվենք Նրա ասածներին և ամեն օր մնանք Նրա ներկայության մեջ:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. դու կարող ես ունենալ անձնական փոխհարաբերություն Աստծո հետ. Նա քո ընկերն է: