
«Եվ այս պատվիրանն ունենք Նրանից, թե նա, որ Աստծուն սիրում է, իր եղբորն էլ սիրի»: Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ 4.21
Համաձայն Աստծո Խոսքի՝ Նա սիրեց մեզ, նախքան կստեղծվեր աշխարհը, նախքան մենք կսիրեինք կամ կհավատայինք Նրան, կամ որևէ ճիշտ կամ սխալ բան կանեինք: Մի՞թե զարմանալի չէ: Աստծո սերը մեր հանդեպ եղել է, կա և միշտ կլինի անվերջ և անվերապահ:
Քանի որ Աստված չի պահանջում, որ վաստակենք Իր սերը, մենք կարող ենք հետևել Նրա օրինակին՝ չպահանջելով, որ ուրիշները վաստակեն մեր սերը: Սերը մշտապես դրսևորվում է: Մենք չենք կարող «միացնել» և «անջատել» այն՝ ելնելով նրանից, թե ում ենք ցանկանում սիրել, կամ ինչպես են վարվում մեզ հետ:
Որպես Հիսուս Քրիստոսում հավատացյալներ՝ այն սերը, որ կարող ենք ցուցադրել աշխարհին, Աստծո անվերապահ սերն է, որ մեր միջոցով հոսում և դիպչում է նրանց: Մենք չենք կարող մեր մտքով հասկանալ աստվածային այս սերը: Այն վեր է մեր գիտելիքներից: Այն հայտնություն է, որ Աստված տալիս է Իր զավակներին: Այն մի բան է, որ զգում ենք, երբ մոտենում ենք Տիրոջը, և մի բան է, որն անհամբեր ուզում ենք կիսել մեզ շրջապատողների հետ:
Անվերապահ սերը մշտապես հավատում է մարդկանց մեջ լավագույնին և օգնում է նրանց դառնալու այն, ինչ կարող են: Դա այն է, ինչ Աստված արեց մեզ համար: Նա հավատաց լավագույնին և տեսավ, որ Իր անվերապահ սերը կարող է կերպարանափոխել մեզ Իր Որդու պատկերի պես: