«…Աստծո Խոսքը … արդյունավետ գործում է ձեր՝ հավատացյալներիդ մեջ (գործադրելով իր գերմարդկային զորությունը նրանց մեջ, ովքեր հավատարիմ են, վստահում են և ապավինում են Խոսքին)»: Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻ 2.13, AMP
Քաջալերում եմ ձեզ ամեն օր ասել. «Աստված հենց հիմա ներգործում է իմ մեջ. Նա փոխում է ինձ»: Բարձրաձայն ասե՛ք այն, ինչ ասում է Խոսքը, ոչ թե այն, ինչ զգում եք: Երբ խոսում ենք միայն այն մասին, թե ինչ ենք զգում, Աստծո Խոսքը դժվարությամբ է ներգործում մեր մեջ:
Երբ քայլ անենք՝ լինելու այն, ինչ կարող ենք լինել Քրիստոսում, մենք որոշ սխալներ կանենք: Բոլորն են սխալվում: Բայց մենք ազատվում ենք ճնշումից, երբ գիտակցում ենք, որ Աստված միայն ակնկալում է, որ մենք անենք մեր լավագույնը: Նա չի ակնկալում, որ մենք կատարյալ լինենք: Եթե կատարյալ լինեինք, Փրկչի կարիք չէինք ունենա: Ես հավատում եմ, որ Աստված մշտապես որոշակի թերություններ է թողնում մեր մեջ, որպեսզի իմանանք, թե որքան շատ ունենք Հիսուսի կարիքը:
Ես կատարյալ քարոզիչ չեմ: Լինում են ժամանակներ, երբ ինչ-որ բաներ սխալ եմ ասում, կամ հավատում եմ, որ լսել եմ Աստծուց, բայց պարզվում է, որ ինքս ինձ եմ լսել: Շատ հաճախ ես հեռու եմ կատարելությունից: Ես չունեմ կատարյալ հավատք, կատարյալ վերաբերմունք, կատարյալ մտքեր ու կատարյալ ճանապարհներ:
Հիսուսը գիտեր, որ դա տեղի կունենա մեզ հետ: Այդ պատճառով Նա կանգնած է Աստծո կատարելության և մեր անկատարության միջև: Նա շարունակ բարեխոսում է մեզ համար, որովհետև մենք շարունակ դրա կարիքն ունենք (տե՛ս Եբր. 7.25):