Աշխատեցրե՛ք պոմպը

Աշխատեցրե՛ք պոմպը

«…որովհետև Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է»: ՆԵԵՄԻԱ 8.10

Երբ անցնում ենք դժվար ժամանակների միջով, կարող ենք որոշակի քայլեր ձեռնարկել ուրախություն հորդեցնելու համար, նախքան կսկսենք սահել հուսահատության գիրկը: Մենք կարող ենք ուրախանալ՝ անկախ նրանից՝ զգում ենք ուրախություն, թե ոչ: Դա նման է պոմպն աշխատեցնելուն, երբ բռնակն անընդհատ վեր ու վար եք շարժում, մինչև որ ջուրը սկսում է հորդել:

Պապիկս ու տատիկս ունեին հին ժամանակների մի պոմպ: Հիշում եմ, որ երբ երեխա էի, կանգնում էի լվացարանի մոտ՝ անընդհատ շարժելով պոմպի բռնակը, որպեսզի ջուր հորդեր: Երբեմն թվում էր, թե այն երբեք չի աշխատի և ջուր չի մատակարարի: Կարծես այն կապված չէր ոչնչի հետ, և ես պարզապես օդ էի դուրս հանում:

Բայց եթե ես չէի հանձնվում, շուտով բռնակը վեր ու վար շարժելն ավելի էր դժվարանում: Դա նշան էր, որ ջուրը, ուր որ է, կսկսի հոսել:

Այսպես է նաև ուրախությունը: Մենք ունենք ջրհոր մեր հոգու խորքում: Այնտեղից ուրախություն հորդեցնելու ընտրությունը մերն է: Մենք կարող ենք դա անել ժպտալու, երգելու, ծիծաղելու և այլ միջոցներով: Սկզբում ֆիզիկական արտահայտությունները գուցե այնքան էլ օգուտ չտան: Որոշ ժամանակ անց նույնիսկ ավելի կդժվարանա, բայց եթե կանգ չառնենք, շուտով ուրախության «շատրվան»-ով կհեղեղվենք:


Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է: Դուք կարող եք որոշում կայացնել լինել ուժեղ և ապրել ուրախության մեջ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon