Աշխուժացի՛ր

«Այդ պատճառով միտքդ եմ բերում, որ արծարծես (բորբոքես, թեժացնես և վառ պահես ) Աստծո այն (շնորհաշատ) պարգևը (ներքին կրակը), որ քեզանում է»: Բ Տիմոթեոս 1.6, AMP

Աստծո սերն անպայմանական է և հավիտենական: Ես հիշում եմ, թե որքան ապշած և հուզված էի, երբ Նա հայտնեց ինձ Իր սերն իմ հանդեպ: Թվում էր, թե, ուր որ է, կպայթեմ:

Բայց որոշ ժամանակ անց ես սովորեցի այն փաստին, որ Աստված սիրում է ինձ, ու այլևս չէի զգում նույն խանդավառությունը:

Այդպիսի բան երբևէ պատահե՞լ է քեզ հետ: Դու վերապրո՞ւմ ես դա հիմա: Եթե այո, ապա ես հավատում եմ, որ կա ինչ-որ բան, որ դու պիտի անես:

Պողոսը Տիմոթեոսին ասում էր արծարծել, բորբոքել և թեժացնել այն կրակը, որ նա ուներ: Պողոսի ուղերձը Տիմոթեոսին Աստծո ուղերձն է քեզ այսօր. «Աշխուժացի՛ր, դադարի՛ր ապրել՝ հոգնելով «նույն հին, նույն հին» բաներից»:

Մենք կարիք ունենք հիշելու սա. մենք պետք է որոշում կայացնենք խանդավառությամբ մոտենալ կյանքին, նախքան այն կդառնա զգացմունք:

Այնպես որ այսօր որոշում կայացրո՛ւ ամեն առավոտ արթնանալ ոգևորված այն փոխհարաբերությամբ, որ ունես քո Արարչի հետ: Աշխուժացի՛ր և ապրի՛ր՝ Նրանով հիացած:

Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես ուզում եմ միշտ հիացած լինել Քեզանով: Ես չեմ ապրի առանց խանդավառության: Քեզ ճանաչելը հիասքանչ է, ու հիմա ես ընտրում եմ ապրել՝ խանդավառվելով Քո հետ ունեցած իմ փոխհարաբերությամբ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon