Ապահով՝ Հիսուսի մեջ

Ապահով՝ Հիսուսի մեջ
«Ես որթն եմ, դուք՝ ճյուղերը. Նա, որ Ինձանում մնում է, և Ես նրանում, շատ պտուղ է բերում, որովհետև առանց Ինձ չեք կարող ոչինչ անել»:  ՀՈՎՀԱՆՆԵՍ 15.5
Աստված ցանկանում է, որ մենք լիովին կախված լինենք Իրենից այնպես, ինչպես ճյուղը՝ որթից: Անմտություն կլինի մարդուն ապավինելը:
Որքա՞ն անգամներ եք վստահել ձեր ուժերին և չարաչար սխալվել: Որքա՞ն անգամներ են մարդիկ հուսախաբ արել ձեզ, երբ վստահել եք նրանց: Որքա՞ն անգամներ եք հիասթափվել, երբ ուրիշները մերժել են ձեզ կամ չեն արել այն, ինչ ակնկալում էիք: Աստված թույլ կտա, որ ժամանակ առ ժամանակ հիասթափվենք, մինչև որ սովորենք ապավինել Իրեն և վստահել միմիայն Իրեն:
Ես չեմ առաջարկում, որ մենք որևէ վստահություն չունենանք մարդկանց հանդեպ, բայց պետք է գիտակցենք, որ մարդիկ անկատար են, և անհնար է, որ նրանք հուսախաբ չանեն մեզ: Հիսուսը, սակայն, մեզ չի հիասթափեցնում: Նա միշտ մեզ հետ է, միշտ մեր կողմից է, և միակն է, ում կարող ենք լիովին վստահել:

Ունեցե՛ք հրաշալի փոխհարաբերություններ մարդկանց հետ, բայց մի՛ հատկացրեք նրանց այն վստահությունը, որը պատկանում է միայն Աստծուն:  

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon