«Ես որթն եմ, դուք՝ ճյուղերը: Նա, որ Ինձանում մնում է, և Ես՝ նրանում, շատ պտուղ է բերում, որովհետև առանց Ինձ չեք կարող ոչինչ անել»: ՀՈՎՀԱՆՆԵՍ 15.5
Ես շատ անկախ անձնավորություն էի, և Աստված սկսեց խոսել ինձ հետ իմ հոգևոր ընթացքի վաղ տարիներից՝ հիշատակելով Հովհաննեսի 15.5-ը: Երբ մենք ճաշակում ենք Աստծո զորությունը, սկսում ենք լիովին կախված լինել Նրանից: Հավատքը ներառում է ամբողջովին Աստծուն ապավինելը, Նրա զորությանը, իմաստությանն ու բարությանը վստահելը:
Մենք պետք է ապավինենք Նրան և լիովին կախված լինենք Նրանից՝ մեզ վրա եղած ամբողջ ծանրությունը դնելով Նրա վրա: Առանց Աստծո օգնության չենք կարող որևէ բան փոխել մեր կյանքում: Մենք չենք կարող փոխել ինքներս մեզ, մեր կողակցին, մեր ընտանիքին, ընկերներին կամ մեր հանգամանքները: Իսկապես, առանց Նրա մենք ոչինչ չենք կարող անել:
Մենք կորցնում ենք խաղաղությունն ու ուրախությունը, երբ թույլ չենք տալիս, որ Աստված լինի Աստված: Մենք փորձում ենք լուծել բաներ, որոնք նույնիսկ հասու չեն մեր հասկացողությանը: Ոչինչ չափազանց դժվար կամ զարմանալի չէ Աստծո համար, բայց շատ բաներ չափազանց դժվար են մեզ համար: Սուրբ Հոգու օգնությամբ և առաջնորդությամբ մենք կարող ենք աճել և հասնել այնտեղ, որ ապավինենք այն ճշմարտությանը, որ գիտենք Մեկին, Ով գիտի բոլոր պատասխանները… և մենք կարող ենք վստահել Նրան: