
«Սիրելինե՛ր, հիմա Աստծո որդիներ ենք, և տակավին հայտնված չէ, թե ինչ պիտի լինենք. բայց գիտենք, թե երբ որ Նա կհայտնվի, Նրա նման կլինենք, որովհետև կտեսնենք Նրան՝ ինչպես որ է»: Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ 3.2
Ընտրությունները, որ այսօր կատարում ենք, կորոշեն՝ կվայելե՞նք տվյալ պահը, թե՞ բաց կթողնենք այն՝ անհանգստության պատճառով: Երբեմն մենք բաց ենք թողնում այսօրվա պահը, որովհետև չափից շատ մտահոգված ենք վաղվա համար: Մենք իմաստուն ենք, երբ մեր միտքը կենտրոնացած ենք պահում այն բանի վրա, ինչ Աստված ցանկանում է, որ անենք հիմա:
Կարևոր է հասկանալ, որ Աստված ցանկանում է, որ մենք սովորենք լինել «հիմայի» մարդիկ: Օրինակ, Բ Կորնթացիների 6.2-ն ասում է. «Ահա՛, հիմա է փրկության օրը», իսկ Եբրայեցիների 4.7-ում գրված է. «Այսօր, եթե Նրա ձայնը լսեք, մի՛ խստացրեք ձեր սրտերը»:
Մենք ավելի պտղաբեր կլինենք Աստծո թագավորության համար և ավելի երջանիկ կլինենք մեր կյանքում, եթե որոշենք ապրել տվյալ պահով: Հաճախ մեր ժամանակը մտովի անցկացնում ենք անցյալում կամ ապագայում: Երբ իրականում չենք նվիրվում այն բանին, ինչ անում ենք տվյալ պահին, հակված ենք անհանգստության և մտահոգության: Սակայն, եթե ապրենք ներկայով, կտեսնենք, որ Տերն այստեղ է՝ մեր կողքին: Անկախ մեր առջև ծառացող իրավիճակներից՝ մենք կիմանանք, որ այսօրը՝ հիման, Աստծո ծրագրի մի մասն է, և Նա կանցկացնի մեզ դրա միջով, եթե վստահենք Նրան: