«Ուրեմն քանի որ ժամանակ ունենք, բարի գործենք ամենին, մանավանդ հավատքի ընտանիներին»: — Գաղատացիների 6.10
Ես հավատում եմ, որ ամենամեծ հնարավորություններից մեկը, որ մենք ունենք՝ որպես քրիստոնյաներ, այլ մարդկանց կյանքում խոր փոփոխություններ բերելն է: Իմ ծառայողական կյանքի ընթացքում Աստված ինձ հնարավորություն է տվել ուսուցանել Իր Խոսքը շատ մարդկանց, ովքեր առաջնորդության կարիք են ունեցել:
Սակայն ես չեմ հավատում, որ սա հատուկ հնարավորություն է, որը Աստված միայն ինձ է տվել: Յուրաքանչյուրը, այդ թվում և դու, ունի կարողություն ազդելու ինչ-որ մեկի վրա: Երբ դու ժամանակ ես տրամադրում հասնելու ուրիշներին և ներդրում անելու ինչ-որ մեկի կյանքի մեջ, դու ազդեցոթյուն ես թողնում աշխարհի վրա…քո և նրանց աշխարհի:
Գաղատացիների 6.10-ն ասում է, որ ուշադիր լինենք, որպեսզի օրհնություն լինենք յուրաքանչյուրի համար, ում Աստված կկանգնեցնի մեր ճանապարհին: Մենք կանչված ենք, որպեսզի լինենք օրհնություն, ուրիշներին բարձրացնենք իրենց հավատքի մեջ, չվախենանք առաջ շարժվել և սիրով խոսենք ճշմարտությունը:
Ես հավատում եմ, որ Աստված կանչել է մեզ կյանքում լինելու ավելին, քան զուտ հանդիսատես: Նա ցանկանում է, որ մենք լինենք այնպիսի մարդիկ, ովքեր իսկապես սիրում են ուրիշներին և հոգ տանում նրանց համար այնքան, որ պատրաստ են ներդրում կատարելու նրանց կյանքի մեջ: Մենք պետք է բարձրացնենք ուրիշներին Հիսուսի անունով, որպեսզի նրանք կարողանան աճել և հասնել ավելի շատ մարդկանց:
Գիտես, թե ոչ, ինչ-որ մեկը հետևում և նայում է քեզ: Մարդկանց վրա ազդեցություն է թողնում քո ապրելաոճը, և նրանք կարիք ունեն տեսնելու Աստծո սերը քո ամենօրյա արարքներում:
Երբեմն մենք սխալներ ենք գործում, ու երբ սխալվում ենք, կարող ենք Աստծուց շնորհակալություն հայտնել Իր ներման համար, սակայն մենք պետք է նաև գիտակցենք, որ շատ անգամ մենք կարող ենք լինել Աստծո միակ վկայությունը որոշ մարդկանց համար:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, յուրաքանյուր օրը ևս մեկ հնարավորություն է, որ Դու տալիս ես ինձ, ինչ-որ մեկին Քո սիրով հասնելու, օրհնելու և նրա վրա ազդեցություն թողնելու համար: Ես ուզում եմ ապրել ուրիշներին ուղղված օրհնության կյանքով՝ ցույց տալով նրանց, թե ինչ է նշանակում ապրել մի կյանքով, որի կենտրոնում Աստված է: