Ապրի՛ր կռվից ազատ կյանքով

«Ջրի արձակման նման է կռվի սկիզբը, բայց վեճը չբորբոքված դու ետ քաշվի՛ր»: Առակաց 17.14

Կռիվը այն հիմնական զենքերից է, որ թշնամին օգտագործում է քրիստոնյաների դեմ: Ես հավատում եմ, որ կա երեք բան, որոնք դուռ են բացում կռվի ոգու համար:

  1. Մեր բերանը. սխալ ժամանակ ասված սխալ խոսքերից կարող է իսկապես կրակե փոթորիկ սկսվել: Որքան շատ սխալ խոսքեր դնենք կրակին, այնքան ավելի այն կթեժանա: Կրակը դադարեցնելու ճանապարհներից մեկը վառելիքը հեռացնելն է:
  2. Մեր հպարտությունը. թեև սխալ խոսքերը կարող են կռվի պատճառ դառնալ, սակայն հպարտ սիրտն է, որ հրաժարվում է լուռ մնալ՝ խաղաղություն պահպանելու համար: Հպարտությունը պահանջում է ասել վերջին խոսքը, սակայն Խոսքն ասում է, որ այն տանում է կործանման (տե՛ս Առակաց18):
  3. Մեր կարծիքը. մենք կարող ենք հաճախ կռվի մեջ մտնել՝ փորձելով ուրիշներին համոզել մեր սեփական կարծիքը: Երբ գիտակցենք, որ մենք շատ բան ունենք սովորելու ու դադարենք մեր կարծիքը հրամցնել այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ չէ, մենք կսկենք ձեռք բերել այն գիտությունը, որի կարիքն ունենք:

Թշնամին միշտ կփորձի մեր կյանքը ներծծել կռվով: Որոշո՛ւմ կայացրու պատվել Աստծուն և ուրիշներին՝ հակառակվելով կռվին և փոխարենը հետևելով խաղաղության, միաբանության և հասկացողության:

Աղոթքի սկիզբ

Սո՛ւրբ Հոգի, օգնի՛ր ինձ արթուն լինելու կռվի հանդեպ: Ես տալիս եմ Քեզ իմ խոսքերը և կարծիքները: Ես ցանկանում եմ կռվից զերծ մնալ ուրիշների հետ իմ փոխհարաբերություններում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon