Ապրի՛ր Հոգու կյանքով

Ապրի՛ր Հոգու կյանքով

«Բայց դուք չեք ապրում մարմնի կյանքով, դուք ապրում եք Հոգու կյանքով, եթե Աստծո [Սուրբ] Հոգին ձեզանում բնակված է. իսկ եթե մեկը Քրիստոսի [Սուրբ] Հոգին չունի, նա Նրանը չէ» (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 8.9):

Մենք կանչված ենք վարվելու Հոգով, կամ, ինչպես այսօրվա խոսքում է գրված, ապրելու «Հոգու կյանքով»: Հոգու կյանքով ապրելու որոշումը սկզբնակետն է, բայց Աստծո Խոսքից և փորձառությունից կարող եմ ասել, որ միայն որոշում կայացնելը բավական չէ. մենք Սուրբ Հոգու մանրակրկիտ աշխատանքի կարիքն ունենք մեր կյանքում: Նա աշխատում է մեզ հետ Աստծո Խոսքով, որը բաժանում է շունչն ու հոգին (տե՛ս Եբրայեցիների 4.12): Նա նաև օգտագործում է հանգամանքները՝ մեզ անսասան դարձնելու և սիրո մեջ քայլել սովորեցնելու համար:

Այս բաները հենց այնպես չեն տրվում մեզ. դրանք պետք է մշակվեն մեր մեջ: Ինչպես թթխմորը կամ խմորիչն է ներգործում խմորի մեջ, այնպես էլ Քրիստոսը պետք է ներգործի մեր մեջ:

Փիլիպեցիների 2.12-ում Պողոսը սովորեցնում է, որ ահով և դողալով «գործենք» մեր անձերի փրկությունը: Դա նշանակում է՝ մենք պետք է համագործակցենք Սուրբ Հոգու հետ, երբ Նա մեր մեջ սկսի խաչելության կամ «ես»-ի համար մահանալու աշխատանքը: Պողոսն ասաց. «Ես ամեն օր մեռնում եմ» (Ա Կորնթացիների 15.31): Այլ խոսքով՝ նա ասում էր, որ մարմինը մշտապես մահվան էր մատնում: Նա չէր խոսում ֆիզիկական մահվան մասին, այլ՝ իր կամքի և ճանապարհների մահվան:

Եթե իսկապես ցանկանում ենք ապրել Հոգու կյանքով, մենք նույնպես մահվան պետք է մատնենք մեր կամքն ու ճանապարհները և ընտրենք Աստծո կամքը: Մենք կարող ենք ապավինել Աստծուն՝ մեզ առաջնորդելու համար, և ուզում ենք, որ Նա էլ կարողանա ապավինել մեզ՝ Իրեն հնազանդվելու համար:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. եթե մահանաս քեզ համար, կկարողանաս ծառայել ուրիշներին:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon