«Ուրեմն, եթե մեկը Քրիստոսում է, նոր ստեղծված է…»: —Բ Կորնթացիների 5.17
Ես իմ կյանքում սխալներ եմ արել, և համոզված եմ, որ ապագայում էլ կանեմ, սակայն, միևնույն է, ես սիրում եմ ինքս ինձ: Փաստն այն է, որ այնպես չէ, որ ամեն ժամանակ ես ամեն ինչ ճիշտ եմ անում, բայց դա չի ազդում այն բանի վրա, թե ով եմ ես Քրիստոսում: Ես գիտեմ, որ ես սիրված ու լավ անձնավորություն եմ: Դա այն պատճառով է, որ ես նոր արարած եմ Քրիստոսում և սովորել եմ իմ «ով» լինելն առանձնացնել իմ «ինչ» անելուց:
Երբ գիտակցում ես, որ այն, ինչ դու անում ես, չի որոշում քո ով լինելը, դու կարող ես վերապրել ազատության մի նոր մակարդակ ամոթից: Երբ գիտես, որ Աստված սիրում է քեզ, դու կարող ես առողջ, հավասարակշռված եղանակով սիրել ինքդ քեզ: Երբ սկսում ես սիրել ինքդ քեզ, այլ մարդիկ նույնպես սկսում են սիրել քեզ: Ինքդ քեզ հավանելը չի նշանակում, որ դու լի ես հպարտությամբ. այն պարզապես նշանակում է, որ դու ընդունում ես քեզ՝ որպես այն անձնավորությունը, որին Աստված ստեղծել է:
Մենք բոլորս մեր վարքագծում փոփոխությունների կարիք ունենք, սակայն ինքներս մեզ որպես Աստծո ստեղծագործություն ընդունելը կենսական կարևոր է Քրիստոսում հուզականորեն առողջ և լիարժեք դառնալու համար: Եթե մենք կարողանանք յուրացնել այս բանը՝ սիրենք ինքներս մեզ, դա հրաշալիորեն կօգնի մեզ հաղթահարելու ամոթի վրա հիմնված էությունը:
Աղոթքի սկիզբ
Սո՛ւրբ Հոգի, օգնի՛ր ինձ իմ «ինչ» անելն առանձնացնելու իմ «ով» լինելուց: Ես կարող եմ հավանել ինքս ինձ և վերապրել ազատություն ամոթից, որովհետև Դու սիրում ես ինձ և մշտապես գործում ես իմ կյանքում: