Առաջին բաները առաջին տեղում

Առաջին բաները առաջին տեղում

«Սակայն առաջ Աստծո արքայությունը և Նրա արդարությունը խնդրե՛ք, և այդ ամենը կտրվի ձեզ»: ՄԱՏԹԵՈՍ 6.33

Շատ հաճախ մենք անցկացնում ենք մեր ամբողջ ժամանակը՝ փնտրելով Աստծուն ունեցվածքի, օրհնությունների, պատասխանների համար, երբ այն ամենը, ինչ պետք է անել, պարզապես Աստծո երեսը փնտրելն է: Որքան փնտրում ենք Աստծուն՝ Նրա հետ սերտ փոխհարաբերություն ունենալու համար, այնքան մեր կյանքում ամեն բան կարգավորվում է։

Իմ ծառայության վաղ տարիներին ես փնտրում էի Աստծուն այն բանի համար, թե ինչպես կարող էի ընդլայնել իմ ծառայությունը: Արդյունքում, այն մնում էր այնպիսին, ինչպիսին կար: Այն չէր աճում այնպես արագ, ինչպես հույս էի փայփայում, և երբեմն նույնիսկ հետընթաց էր ունենում: Այդ ժամանակ ես չէի գիտակցում, որ այն ամենը, ինչ պետք էր անել, Աստծո արքայությունը փնտրելն էր, իսկ Աստված էլ կլուծեր աճի հարցը:

Ճշմարտությունն այն է, որ հարկ չկա աղաչելու Աստծուն, որ մեզ ինչ-որ բան տա: Եթե մեր ուզածը Նրա կամքն է, ճիշտ ժամանակին Նա կտա այն, ինչը լավագույնն է մեզ համար: Մենք պետք է պարզապես սիրենք Աստծուն և առաջին հերթին փնտրենք Նրան ու ցանկանանք վարվել Նրա ճանապարհներով: Երբ այդպես անենք, կմտերմանանք Աստծո հետ, ինչը կենսական նշանակություն ունի հաջողությունը կամ Աստծո ստացած նյութական օրհնությունները պահպանելու համար:
Մշտապես փնտրե՛ք Աստծո ներկայությունը, այլ ոչ թե Աստծո նվերները: Նա կտա ձեզ բազում բարիքներ, բայց Նա պահանջում է առաջին տեղը մեր կյանքում: Մենք չպետք է ունենանք ուրիշ աստվածներ՝ Նրանից բացի:


Ամեն ինչից առաջ փնտրե՛ք Աստծուն, բնակվե՛ք Նրա մեջ, և դուք կմոտենաք Նրան ավելի, քան երբևէ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon