«Նա կկանչի դեպի Ինձ, և Ես կլսեմ նրան. Ես նրա հետ կլինեմ նեղության մեջ. կապրեցնեմ նրան և փառավոր կանեմ նրան» (ՍԱՂՄՈՍ 91.15):
Մի անգամ հարազատներիցս մեկն այնպիսի բան արեց, որ իսկապես ցավեցրեց ինձ, և ինձ մերժված զգացի: Դրանից հետո, երբ հուզված նստած էի մեքենայի մեջ, Աստծուն ասացի. «Աստվա՛ծ, ես կարիք ունեմ, որ մխիթարես ինձ: Ես չեմ ուզում այսպիսի զգացողություն ունենալ: Չեմ ուզում դառնանալ կամ լցվել զայրույթով: Այս անձնավորությունն ինձ այսպիսի ցավ արդեն պատճառել է, և հիմա չեմ ուզում, որ օրս փչանա դրա պատճառով: Բայց ես դժվարանում եմ ինքնուրույն հաղթահարել այս ապրումները և ստիպված եմ դիմել Քո օգնությանը»:
Գիտե՞ս ինչ կատարվեց: Աստված վերցրեց ցավը, և իմ վատ զգացողությունն անհետացավ: Բայց որքան անգամներ ենք Աստծուն աղոթքով դիմելու փոխարեն դիմում մարդկանց՝ սխալմամբ կարծելով, թե պատահածը նրանց պատմելով՝ կմխիթարվենք, բայց իրականում այդպես չէ: Ճշմարտությունն այն է, որ երբ խոսում ենք այն մասին, ինչը ցավեցրել է մեզ, սաստկացնում ենք մեր զգացմունքները և ավելի դժվարացնում դրանց հաղթահարումը: Նախքան Աստծուն դիմելը՝ մենք հակված ենք անելու այն, ինչ կարող է անցնել մեր մտքով, սակայն դրանցից և ոչ մեկը երբևէ չի փոխում իրավիճակը: Մեր վիճակն առավել լավ կլիներ, եթե յուրաքանչյուր արտակարգ իրավիճակին և ամեն տեսակի հուզական ցավին մեր առաջին արձագանքը լիներ աղոթքը: Եթե լիովին կառչենք Աստծուց՝ հայտնելով, որ Իրենից առավել ոչ մեկի կամ ոչ մի բանի կարիքը չունենք, մեր կյանքում կվերապրենք հզոր ճեղքումներ:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. առաջին հերթին լսի՛ր Աստծո պատասխանը: