
«Բայց ասում եմ. Հոգո՛վ գնացեք և մարմնի ցանկությունը չեք կատարի»: ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻ 5.16
Հետաքրքիր է, որ Գաղատացիների 5.16-ում Պողոսը չասաց, որ մարմնի ցանկություններն այլևս գոյություն չեն ունենա Աստծո զավակների համար: Նա ասաց, որ մենք կարող ենք ընտրել առաջնորդվել Սուրբ Հոգով, և այդ ընտրությունը կատարելով չենք տրվի այն գայթակղություններին, որոնք կփորձեն բաժանել մեզ Աստծուց:
Մեզ փորձում են առաջնորդել մարդիկ, սատանան, մեր իսկ մարմինը (մեր միտքը, կամքը կամ զգացմունքները): Աշխարհում կան շատ ձայներ, որոնք խոսում են մեզ հետ, և հաճախ միաժամանակ խոսում են մի քանի ձայներ:
Որպեսզի ապրենք Աստծո հետ սերտ փոխհարաբերության մեջ, կարևոր է, որ ընտրենք առաջնորդվել Սուրբ Հոգով՝ այլ ձայների փոխարեն: Միայն Նա գիտի Աստծո կամքը և ուղարկվել է, որ բնակվի յուրաքանչյուրիս մեջ, օգնի դառնալու այն ամենը, ինչ Աստված նախատեսել է, որ լինենք, և ունենալու այն ամենը, ինչ Նա կամենում է, որ ունենանք:
Հոգով առաջնորդվել՝ նշանակում է, որ Սուրբ Հոգին առաջնորդում է մեզ խաղաղությամբ և իմաստությամբ, ինչպես նաև Աստծո Խոսքով: Նա խոսում է մեղմ, կամաց ձայնով մեր սրտում, երբ ձգտում ենք ապրել մեր կյանքն Աստծո համար: Որքան շատ հետևենք Նրա առաջնորդությանը, այնքան հաղթական կլինենք կյանքում: