Առաջնորդվել Հոգով

Առաջնորդվել Հոգով

«Եթե [Սուրբ] Հոգով ենք ապրում, Հոգով վարվենք: [Եթե Սուրբ Հոգով ունենք կյանք Աստծո մեջ, եկե՛ք հնազանդվենք Նրան և մեր վարքագիծը դնենք Հոգու հսկողության տակ] » (ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻ 5.25):

Այսօրվա խոսքում գրված է Հոգով ապրելու և վարվելու մասին, որը նույնն է, ինչ Հոգով առաջնորդվելը: Մեզ կարող են առաջնորդել մարդիկ, սատանան, մարմինը (մեր ֆիզիկական մարմինը, միտքը, կամքը կամ զգացմունքները) կամ Սուրբ Հոգին: Աշխարհում կան շատ ձայներ, որ խոսում են մեզ հետ, և հաճախ դրանցից մի քանիսը խոսում են միաժամանակ: Մենք պետք է սովորենք առաջնորդվել Սուրբ Հոգով: Հիշի՛ր. Նա գիտի Աստծո կամքը և ուղարկվել է՝ բնակվելու մեր մեջ, որպեսզի օգնի մեզ լինելու այն, ինչ Աստված նախատեսել է, որ լինենք, և ունենանք այն, ինչ Նա կամենում է, որ ունենանք:

Սուրբ Հոգին ապրում է մեր մեջ, որպեսզի օգնի մեզ: Գուցե միշտ չէ, որ Նրա օգնությունը սկզբում գրկաբաց ընդունվում է, բայց, գոհություն Աստծուն, Նա հետևողական է և հույսը չի կտրում մեզնից: Ամեն օր մեր կյանքը պետք է բերենք Նրա առջև և ամբողջ զորությամբ ասենք. «Սո՛ւրբ Հոգի, ես սրտաբաց ընդունում եմ Քեզ իմ կյանքի յուրաքանչյուր բնագավառի մեջ»:

Երբ սրտաբաց ընդունես Սուրբ Հոգուն քո կյանքի յուրաքանչյուր բնագավառի մեջ, Նա կգա: Նա կխոսի քեզ հետ, կուղղորդի, կուղղի, կօգնի, կզորացնի և կառաջնորդի: Հնարավոր է՝ այլ ուժեր փորձեն առաջնորդել քեզ, բաց Սուրբ Հոգին կտա քեզ զորություն՝ հակառակվելու դրանց, և կօգնի, որ հետևես Իրեն:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. ինքդ քեզ հարցրու, թե ով կամ ինչն է առաջնորդում քեզ. դո՞ւ, մարդի՞կ, զգացմունքնե՞րը, սատանայի ստե՞րը, թե՞ Սուրբ Հոգին:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon