Ասա՛ «շնորհակալություն»

Ասա՛ «շնորհակալություն»

«Գոհացե՛ք Տիրոջից, որ բարի է, որ Նրա ողորմությունը և սիրառատ բարությունը հավիտյան է» (Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 16.34):

Գոհությունը պետք է լինի մեր կյանքի անբաժանելի մասը: Դա մի բան է, որը ստեղծում է այնպիսի մթնոլորտ, որտեղ Աստված կարող է խոսել. դա աղոթքի տեսակ է, որը պիտի հորդի մաքուր սրտից՝ հեշտ և բնական: Մենք կարող ենք ամեն երեկո ժամանակ հատկացնել և գոհանալ Աստծուց օրվա ընթացքում Նրա ցուցաբերած օգնության համար, բայց նաև մշտապես գոհության պարզ աղոթքներ պիտի բարձրացնենք՝ տեսնելով, թե ինչպես է Նա գործում մեր կյանքում կամ օրհնում մեզ: Օրինակ. «Տե՛ր, շնորհակալությո՛ւն անուշ քուն պարգևելու համար», կամ՝ «Աստվա՛ծ, շնորհակալությո՛ւն, որ ատամիս բուժումն այդքան ցավոտ չէր, որքան կարծում էի», կամ՝ «Հա՛յր, շնորհակալությո՛ւն, որ ինձ օգնեցիր ճիշտ որոշումներ կայացնել այսօր», կամ՝ «Տե՛ր, շնորհակալությո՛ւն, որ մշտապես քաջալերում ես ինձ»:

Աստված միշտ բարի է մեր հանդեպ, միշտ հավատարիմ է և շարունակ ջանասիրաբար գործում է մեր կյանքում՝ ամեն հնարավոր ձևով մեզ օգնելու համար: Մենք պետք է գնահատենք դա՝ հայտնելով մեր երախտագիտությունը Նրա և այն ամենի հանդեպ, ինչ անում է մեզ համար: Մենք պիտի գոհանանք Աստծուց մեր սրտերում, ինչպես նաև բարձրաձայն արտահայտենք մեր շնորհակալությունը, որովհետև դա օգնում է մեզ մշտապես գիտակցել և զգալ Աստծո սերը, որն արտահայտվում է մեր հանդեպ Նրա բարությամբ:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. շնորհակալություն հայտնի՛ր Աստծուն քսան բանի համար, նախքան այսօր Նրանից որևէ բան կխնդրես:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon