«Բայց մենք ամենս՝ բաց երեսով Տիրոջ փառքն ինչպես հայելու մեջ տեսնելով՝ նույն պատկերի նման կերպարանափոխվում ենք՝ փառքից դեպի փառք, ինչպես թե Տիրոջ Հոգուց»: Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 3.18Աստված փոխում է մեզ փառքի մի աստիճանից դեպի մյուսը, բայց մի՛
մոռացեք վայելել այն փառքը, որի մեջ հիմա կաք, մինչ կհասնեք հաջորդ աստիճանին: Մի՛ համեմատվեք ուրիշների հետ կամ մի՛ քննեք այն, ինչ Աստված անում է ձեզ համար՝ համեմատած նրա, ինչ Նա անում է ուրիշների համար: Մեզնից յուրաքանչյուրն անհատ է, և Աստված տարբեր կերպ է վարվում մեզ հետ՝ համաձայն այն ամենի, ինչի կարիքն ունենք:
Գուցե չեք նկատում փոփոխություններ ամենօրյա կտրվածքով, բայց ուզում եմ բորբոքել ձեր հավատքը, որպեսզի հավատաք, որ Աստված գործում է, ինչպես որ խոստացել է: Հիշե՛ք, մենք տեսնում ենք հավատալուց առաջ, ոչ թե հետո: Մենք պայքարում ենք ինքներս մեզ հետ այն ամենի համար, ինչ չենք, երբ կարող էինք փառաբանել և երկրպագել Աստծուն այն ամենի համար, ինչ իրականում կանք: Երբ երկրպագում ենք Նրան Նրա Ով լինելու համար, մեր կյանքում արձակվում են բաներ, որոնք երբեք չէինք կարողանա ի հայտ բերել մեր ուժերով:
Երբ երկրպագում ենք Աստծուն, ազատվում ենք հուսախաբությունից: Մենք մտնում ենք Աստծո հանգստի մեջ և սկսում վայելել կյանքը ավելի, քան երբևէ: Անհետանում են մեր թերությունները, և մեր մեջ ձևավորվում է Աստծո բնավորությունը:
Մենք թույլ ենք տալիս, որ Աստված գործի մեր կյանքում, երբ արձակում ենք մեր հավատքը Նրա հանդեպ: