Աստծո գերբնական բարեհաճությունը

«Տերն է աղքատացնողը և հարստացնողը, ցածրացնողը և բարձրացնողը»: —Ա Թագավորաց 2.7

Կա տարբերություն բնական բարեհաճության և գերբնական բարեհաճության միջև: Բնական բարեհաճությանը պետք է արժանանալ, իսկ գերբնական բարեհաճությունը շնորհալի պարգև է Աստծուց:

Ա Թագավորաց 2.7-ն ասում է. «Տերն է աղքատացնողը և հարստացնողը, ցածրացնողը և բարձրացնողը»: Սրա կատարյալ օրինակը Եսթերի կյանքում եղավ: Աստված բարձրացրեց նրան անհայտությունից, որպեսզի նա դառնար ամբողջ երկրի թագուհին: Նա տվեց նրան բարեհաճություն բոլորի առջև, ում հանդիպում էր, ներառյալ՝ թագավորի:

Եսթերն օգտվեց այդ բարեհաճությունից, որպեսզի փրկեր իրեն և իր ժողովրդին այն կոտորածից, որի նախաձեռնողը Համան անունով մի չար մարդ էր: Եսթերը կարող էր վախենալ թագավորի մոտ մտնելուց և նրանից միջամտություն խնդրելուց, սակայն նա գիտեր, որ ինքը բարեհաճություն ուներ Աստծո մոտ ու շարունակեց գործել՝ լիարժեք վստահելով Նրան:

Ինչպես Եսթերը՝ մենք պետք է ապրենք ազատության կյանքով, որը գալիս է Աստծո բարեհաճության մեջ ապրելուց: Ինչ հանգամանքներ էլ քո կյանքում ի հայտ գան, հավատա՛ Աստծուն գերբնական բարեհաճության համար:

Անկախ այն բանից, թե որքան անհուսալի են իրավիճակները թվում, Աստված կարող է բարձրացնել քեզ: Եթե քո կյանքը Նրա ձեռքերում է, Տիրոջ լույսը կփայլի քեզ վրա:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես չեմ հենվում բնական բարեհաճության վրա: Փոխարենը՝ ես ուզում եմ ապրել Քո գերբնական բարեհաճության մեջ: Կյանքս Քո ձեռքերի մեջ հանձնելով՝ ես գիտեմ, որ Դու կարող ես բարձրացնել ինձ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon