Աստծո ժամանակը ճիշտ ժամանակն է

Աստծո ժամանակը ճիշտ ժամանակն է

«Բոլորովին ուրախություն համարեք, եղբայրնե՛րս, երբ որ կերպ-կերպ փորձանքների մեջ ընկնեք. գիտենալով, որ ձեր հավատքի փորձառությունը համբերություն է գործում։ Իսկ համբերությունը թող կատարյալ գործ ունենա, որ կատարյալ և ամբողջ լինեք և ոչ մի բանի պակասություն չունենաք»: ՀԱԿՈԲՈՍ 1.2-4

Սովորաբար մենք չենք տեսնում, բայց Աստված «վարագույրների հետևում» Իր կատարյալ ծրագիրն է իրականացնում մեր կյանքի համար: Թեև մենք ցանկանում ենք արդյունքներ հենց հիմա, սակայն բնավորության ձևավորումը ժամանակ և համբերություն է պահանջում:

Աստվածաշունչն ասում է, որ համբերությունը կատարյալ գործ է անում մեր կյանքում: Երբ սպասում ենք Աստծուն, Նա մեզ լիարժեք և ամբողջական է դարձնում՝ առանց որևէ պակասության: Ես բացահայտել եմ, որ համբերությունն ավելին է, քան սպասելու կարողությունը. այն սպասելու ընթացքում ճիշտ վերաբերմունք պահպանելու կարողությունն է: Հոգու այս գործնական պտուղը գալիս է Աստծո հետ սերտ փոխհարաբերությունից. այն դրսևորվում է հանդարտ, դրական վերաբերմունքով՝ անկախ հանգամանքներից:

Աստծո ժամանակը սովորաբար մեր ժամանակը չէ: Մենք շտապում ենք, բայց Աստված՝ ոչ: Նա ժամանակ է հատկացնում ճիշտ բաներ անելու համար. Նա ամուր հիմք է դնում՝ նախքան շենք կառուցելը: Մենք Աստծո շինությունն ենք, որ կառուցման ընթացքի մեջ է: Նա Գլխավոր Շինարարն է և գիտի, թե ինչ է անում:


Երբ անհամբեր եք, հիշե՛ք, որ Աստծո ժամանակը միշտ կատարյալ է:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon