Աստծո Խոսքի ճշմարտությունը

Աստծո Խոսքի ճշմարտությունը

«Թեև զորաբանակ էլ ինձ դեմ բանակ տա, իմ սիրտը չի վախենա. թեև պատերազմ էլ վեր կենա ինձ դեմ, ես դարձյալ կհուսամ»: ՍԱՂՄՈՍ 27.3

Ես բացահայտել եմ, որ վստահությունն այն բանում, թե ով եմ ես, բանալի է՝ ապրելու ուրախությամբ լեցուն հաղթական կյանքով, որի համար Հիսուսը մահացավ:

Սատանան շարունակ փորձում է ներարկել մեզ այնպիսի մտքեր, որոնք ստիպում են մեզ կորցնել մեր վստահությունը: Միտքը մարտի դաշտ է, և սատանան խաբում է մեզ սխալ մտքերի միջոցով: Նա փորձում է ասել, որ մենք այնքան էլ լավը չենք, որ չափից շատ սխալներ ենք արել, որ Աստված բարկացած է մեզ վրա. ցանկացած միտք, որ կստիպի մեզ կասկածել մեր հանդեպ Աստծո սիրուն: Եթե մտորենք այս սխալ մտքերի շուրջ, մեր վստահությունը կթուլանա:

Մտքի պատերազմը հաղթելու բանալին՝ թշնամու ստերի դեմ Աստծո Խոսքի ճշմարտությամբ կռվելն է: Դուք չպետք է հենվեք սխալ մտքերի վրա. փոխարենը՝ կարող եք հավատալ Աստծո խոստումներին և համարձակ հռչակել այդ խոստումները ձեր կյանքում:

Քաջալերում եմ, որ վստահորեն հռչակեք այն, ինչ Աստծո Խոսքն ասում է ձեր մասին, օրինակ. «Ես ավելի, քան հաղթող եմ Հիսուսի միջոցով (տե՛ս Հռոմ. 8.37): Ես կարող եմ ամեն բան ինձ զորացնող Քրիստոսով (տե՛ս Փիլիպ. 4.13): Ես հաղթող եմ ամեն իրավիճակում, որովհետև Աստված միշտ հաղթող է անում ինձ (տե՛ս Բ Կորնթ. 2.14)»:


Երբ սատանան փորձում է ստել, համարձակ հռչակե՛ք Աստծո Խոսքի ճշմարտությունը ձեր կյանքի վրա:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon