Աստծո կատարյալ ծրագիրը քեզ համար

«Եվ հաստատ համոզված եմ այն բանում, թե Նա, որ ձեզանում սկսեց այս բարի գործը, կկատարի էլ մինչև Հիսուս Քրիստոսի օրը (մինչև Նրա վերադարձի ժամանակը)՝ այդ բարի գործը զարգացնելով, կատարյալ դարձնելով ու լիովին ավարտին հասցնելով ձեր մեջ»: —Փիլիպեցիների 1.6, AMP

«Աստված ունի կատարյալ ծրագիր քո կյանքի համար»: Մենք բոլորս լսել ենք այս արտահայտությունը, բայց ես չեմ կարծում, որ մեզանից շատերն իսկապես հավատում են դրան: Միգուցե «կատարյալ» բառն է, որ անհանգստացնում է մեզ: Ոչ ոք կատարյալ չէ, ու կատարյալ լինելու գաղափարը պարզապես լարվածություն ու ճնշում է ավելացնում մեր կյանքին:

Կատարելությունն անհնարին բան է թվում: Եվ պատկերացրեք՝ այդպես էլ կա:

Աստծո ծրագիրը կատարյալ է ոչ թե այն պատճառով, որ մենք կատարյալ ենք, այլ որ Աստված է այն նախագծել: Կատարելությունը գալիս է Նրանից, և միմիայն Նա է կատարյալ: Նա մեզ ճանաչում է ավելի լավ, քան՝ ինքներս մեզ, ու Նա նախագծել և գործի մեջ է դրել մի ծրագիր, որը հատուկ մշակվել է մեր կյանքի համար:

Պողոսը Փիլիպեցիների 1.6-ում ասում է, որ Աստված փրկեց մեզ ու մեր մեջ բարի գործ սկսեց, և Նրա գործը մեր մեջ կունենա լիարժեք ավարտ:

Երբ մտածում ենք, որ Աստված գործում է մեր մեջ, պիտի ինքներս մեզ հիշեցնենք, որ որքան էլ անկատար լինենք, Աստված կատարելություն է: Ինչ էլ երբևէ անենք, չի լինի բավականաչափ լավը Աստծո կատարելությունը բավարարելու համար: Բավականաչափ լավն է միայն Հիսուսը՝ միակ Կատարյալը: Ու քանի որ մենք Քրիստոսում ենք, Աստծո կատարյալ ծրագիրը հնարավոր է մեզ համար:


Աղոթքի սկիզբ Սիրելի՛ Տեր, ես գիտեմ, որ ես կատարյալ չեմ, բայց բարեբախտաբար Քո ծրագիրն ինձ համար կախված է Քո կատարելությունից, այլ ոչ թե իմ: Անչափ շնորհակալ եմ իմ ներսում բարի գործ իրականացնելու համար: Ես վստահում եմ, որ Դու ավարտին կհասցնես այն:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon