«Եվ եղավ, երբ Փարավոնը ժողովրդին արձակեց, այն ժամանակ Աստված նրանց փղշտացիների երկրի ճանապարհով չտարավ, թեև նա մոտ էր, որովհետև Աստված ասաց. «Միգուցե ժողովուրդը պատերազմը տեսնելիս զղջա և ետ դառնա Եգիպտոս»»: ԵԼԻՑ 13.17
Աստված Իսրայելի որդիներին առաջնորդեց անապատի՝ ավելի երկար, ավելի դժվար ճանապարհով, որովհետև գիտեր, որ նրանք պատրաստ չէին այն մարտերին, որոնց կբախվեին Խոստմունքի երկիրը ժառանգելու համար: Սկզբում Նա պետք է աշխատանք տաներ նրանց կյանքում՝ սովորեցնելով, թե Ով է Ինքը, և հասկացնելով, որ նրանք չեն կարող ապավինել իրենք իրենց:
Դուք կարող եք վստահ լինել, որ ուր էլ Աստված առաջնորդի ձեզ, Նա կարող է պահպանել ձեզ: Նա երբեք թույլ չի տալիս, որ մեր կարողությունից ավելի փորձվենք: Մենք ստիպված չենք լինի ապրել մշտական պայքարի մեջ, եթե սովորենք մշտապես ապավինել Նրան այն զորության համար, որի կարիքն ունենք:
Եթե գիտեք, որ Աստված խնդրել է ձեզ ինչ-որ բան անել, մի՛ հապաղեք, որովհետև հետո ավելի դժվար կլինի: Երբ իրավիճակը բարդանում է, ավելի շատ ժամանակ անցկացրեք Նրա հետ, ավելի շատ ապավինեք Նրան և ավելի շատ շնորհք ընդունեք Նրանից (տե՛ս Եբր. 4.16): Շնորհքն Աստծո զորությունն է, որը ձրի տրվում է ձեզ, որպեսզի ձեր միջոցով իրագործվի այն, ինչ ինքներդ չեք կարող անել:
Աստված գիտի, որ հեշտ ճանապարհը միշտ չէ, որ լավագույն ճանապարհն է մեզ համար: Ահա թե ինչու շատ կարևոր է, որ մենք չվհատվենք, չհոգնենք և չթուլանանք: