Վստահություն Աստծո ներկայության մեջ

Վստահություն Աստծո ներկայության մեջ

«Որովհետև Աստծով արդարությունը նրանով հայտնվում է՝ հավատքից հավատքի մեջ. ինչպես գրված է, թե՝ արդարը հավատքով կապրի»: ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 1.17

Տարիներ առաջ, երբ սովորում էի վստահության մասին և փորձում էի վստահորեն ապրել կյանքը, դեռևս անհանգստանում էի սխալվելու կամ Աստծուն «բաց թողնելու» համար: Հիշում եմ, որ Աստված հստակ խոսեց սրտիս. «Ջո՛յս, մի՛ անհանգստացիր դրա համար: Եթե դու բաց թողնես Ինձ, Ես քեզ կգտնեմ»: Այս հավաստիացումն օգնեց ինձ ոչ թե վախով, այլ վստահությամբ ապրելու կյանքը:

Երբ խոսում եմ հավատքից, հաճախ օգտագործում եմ «վստահություն» բառը, որովհետև հավատքն իրականում Աստծո հանդեպ լիարժեք վստահության վերաբերմունք է: Այն համոզվածություն է, որը մեզ մտցնում է Աստծո հանգստի մեջ:

Ես հավատում եմ, որ որքան մոտենում ենք Աստծուն, այնքան վստահ ենք դառնում: Վստահ՝ ոչ թե մեզանում, այլ՝ մեր կյանքում Նրա բարության և ներկայության մեջ: Մենք կարող ենք վստահ լինել աղոթելիս, վստահ լինել մեր փոխհարաբերություններում, վստահ լինել որոշումներ կայացնելիս և վստահ լինել ամենօրյա պարտականությունները կատարելիս:

Այսօր քաջալերում եմ ձեզ համարձակ կեցվածք ընդունել և ասել. «Ես կապրեմ լիարժեք վստահությամբ Աստծո հետ իմ փոխհարաբերություններում: Ես հավատում եմ, որ Նա կառաջնորդի ինձ: Ես հավատում եմ, որ ես կարող եմ ճիշտ որոշումներ կայացնել: Ես հավատում եմ, որ իմ աղոթքներն ազդեցիկ են: Ես հավատում եմ, որ Աստված սիրում է ինձ և ունի լավ ծրագիր իմ կյանքի համար»:


Հարկ չկա, որ վստահ «զգաք», որպեսզի վստահ «լինեք»:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon